Հունիսի 20-ին Նիկոլին ընտրողներ, ձեր ձեռքերը արյան մեջ են, մի վայրկյան չկասկածեք. Արմեն Գրիգորյան:
Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին այսօր համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ուղերձ է ուղարկում դատարանին։
Ուղղաթիռ է կործանվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Չեհարմեհալի եւ Բախտիարիայի նահանգում:
2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով հայկական զորքերը Սյունիքի մարզում հետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից, մարզի գրեթե բոլոր գյուղերը հայտնվեցին թշնամու նշանառության տակ, քանի որ բոլոր բարենպաստ դիրքերը զբաղեցրեցին ադրբեջանցիները։
Ջրականում (Ջեբրայիլ) ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել:
N զորամիավորումում կայացել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցների զորացրման հանդիսավոր արարողությունը:
Փաստարկված և հիմնավորված որոշում Զարուհի Նախշքարյանին պատժելու համար, բնականաբար, չի կարող կայացնել Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ): Իհարկե, որոշում, այո, կարող է, բայց որքանով այդ որոշումը կլինի օրինական և հիմնավորված, դա այլ հարց է:
ՀԱՊԿ-ում նախագահող պետության խորհրդարանի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարելով նիստը, ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահի թեկնածու է առաջադրել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: ՀՀ ԱԺ նախագահը նիստի մասնակիցներին հիշեցրել է, որ համաձայն «ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մասին» ժամանակավոր կանոնակարգի՝ Նախագահին լիագումար նիստում խորհրդի անդամներից ընտրում է խորհրդարանական վեհաժողովը՝ երեք տարի ժամկետով:
Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և Արցախի անվտանգության, Հայաստանի հզորացման և անվտանգության ամրապնդման հարցերը Հայ դատի հանձնախմբի գլխավոր առաջնահերթություններից են:
Ադրբեջանական բանակի ականանետային եւ հրետանային ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել:
«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Որպես Հանրապետության նախագահ՝ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել»,- մեկ տարի առաջ հրադադարի մասին աղմկահարույց համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել էր նախագահ Արմեն Սարգսյանը:
Պետդումայի խոսնակ Վյաչեսավ Վոլոդինը նոյեմբերի 29-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստի ընթացքում վերընտրվել Է վերջինիս նախագահ:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ այսօր Երեւանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողովը, որին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում։
Էսքան անպիտանության, անգրագիտության ֆոնին վաղը Երևանն էլ են հանձնելու:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանին:
c
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է, որպեսզի քաղաքական մուրացկանությամբ լեգիտիմություն գտնի ընտրությունների նախաշեմին. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հովսեփ Տեր-Գևորգյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին:
Ես չգիտեմ, թե այս փաստաթուղթն ում մտահղացումն էր, կարծում եմ՝ սա մեծ վնաս կարող է հասցնել Արցախի հարցի կարգավորման գործընթացին։ Այդ համատեքստում հարկ է նաև հիշել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որն այդպես էլ անարձագանք մնաց։ Նա ԱԺ-ում հայտարարեց, որ Արցախի հարցում չենք կարող ունենալ հայանպաստ լուծում, սա մենք ևս պետք է տողատակերով հասկանանք։ Այսինքն՝ Արցախի հայանպաստ միակ լուծումը, որը կարող է լինել, Ադրբեջանից անջատ կարգավիճակն է, իսկ ինքն ասում է, որ նման բան չի կարող լինել։ Այստեղ տեսնում ենք, որ ՀՀ իշխանության համար Արցախի հայանպաստ լուծումը փակված թեմա է, ինչպես Ալիևն է ասում՝ այլևս նման խնդիր չկա։
վ
«Բոլորով իրար հետ եկել ենք այն համաձայնության, որ մենք գնում ենք համախմբման այս ճանապարհով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու պատճառներին:
Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում տնօրեն են ընտրում. ՈՒՂԻՂ:
Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է առաջին գործընթացը՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մասնակցությամբ։
Ուսումնասիրելով Լիլիթ Մակունցի գործունեությունը պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում՝ կարելի է հանգել մի քանի կարևոր եզրակացությունների։ Մասնավորապես, կարելի է պդնդել, որ Լիլիթ Մակունցը խուսափում է մեծ համայնքային միջոցառումներին մասնակցելուց։
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է արտահայտվել բանաձևին, որով կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին 168.am-ին հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պաշտպանության նախկին նախարարի կալանքի հարցը քննվել է 3 օրում, որոշումը կայացվել է շաբաթ օրը:
Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների պատասխանատու-սիրելի ընկերներ, հարգելի հյուրեր, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ ձեզ, ուրախ եմ մայր հայրենիքում մեկ սեղանի շուրջ տեսնելու այսքան հարազատ դեմքեր, Հայ Դատի նվիրյալներ ու սիրելի ընկերներ։
Մեր նպատակին հասնելու համար պատրաստ ենք ինքնազոհողության. Կարին Տոնոյան:
Մեր պատկերացումներով 2 կարևոր խնդիր պետք է դրվի ժամանակավոր կառավարության առջև. Մենուա Սողոմոնյան:
Ով հանդես կգա այդ օրակարգով և կկանխի այդ զարգացումները՝ մեզ համար ընդունելի է. Մենուա Սողոմոնյան։
Հայ դատի ամերիկյան հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ ներկայումս հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում շարունակում են ապրել իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում: