Բաժիններ՝

Բրիտանիան և Իսրայելը հանդես են եկել Իրանում միջուկային զենքի ստեղծման դեմ

Բրիտանիան եւ Իսրայելը «շուրջօրյա» աշխատելու են, որպեսզի Իրանին թույլ չտան միջուկային տերություն դառնալ: Այդ մասին հայտարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Լիզ Տրասը եւ Յայիր Լապիդը: ԱԳ նախարարները համատեղ հոդված են գրել բրիտանական Telegraph թերթի համար, այն նվիրված է հիմնականում իրանական պրոբլեմատիկային:

«Մենք աշխատելու ենք շուրջօրյա, որպեսզի իրանական ռեժիմին թույլ չտանք երբեւիցե դառնալ միջուկային տերություն: Ժամանակը գնում է, ինչն ուժեղացնում է մեր գործընկերների եւ բարեկամների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը Թեհրանի հավակնություններին խանգարելու համար»,-ասվում է հոդվածում:

Նոյեմբերի 29-ին Բրիտանիան եւ Իսրայելը կիբեռանվտանգության, տեխնոլոգիաների, առեւտրի եւ պաշտպանության ոլորտին վերաբերող պայմանագիր կտորագրեն տասը տարի ժամկետով, ընդգծել են նախարարները: Հոդվածը լույս է տեսել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլի սկսվելուց առաջ:

Նոյեմբերի 29-ին սկսվող փուլը կդառնա թվով յոթերորդը ԳՀՀԾ-ի վերականգնման եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները հանելու շուրջ բանակցությունների հերթական փուլի սկսվելուց ի վեր եւ առաջին փուլն այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա օգոստոսին Իրանում իշխանության եկավ Իբրահիմ Ռայիսիի վարչակազմը: Դրանից առաջ Ռայիսիի նախորդները մի շարք երկխոսություններ են անցկացրել Վիեննայում, որոնք ավարտվել են հունիսի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս