6 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ողջունել է հայտարարությունը Եմենում երկամսյա հաշտեցման մասին:
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպումը ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգում։
National Assembly շարժման ակտիվիստները գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով ծրագրում են ապրիլի 2-ին լայնածավալ բողոքի ցույցեր անցկացնել Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վրաստանում ապրիլի 2-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք:
Երկրապահ կամավորականների միության առաջին գումարտակը մեկնել է եռամսյա մարտական հերթապահության։
Ադրբեջանական կողմը մշտապես վարել է բաց բանակցությունների քաղաքականություն։ Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցի հարցին։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 2-ին հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինության գլխավոր վարչության պատվիրակության հետ:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ։
Վարչապետ կոչեցյալ, Սյունիքի երկու գյուղում զրո ձայն ես հավաքել. սյունեցի կին:
Եթե ոչ մի արտառոց բան չլինի, լինելու ենք ապրիլի 5-ի հանրահավաքին. համախմբվել է պետք. Արսեն Ղուկասյան:
Ժողովուրդը քանդեց մեր ազգի տունը. ակցիայի մասնակից:
ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Ո՞ւմ հետ եք գնում խաղաղության, մսագործների, որոնք իրենց դանակը փորձում էին հայի վրա՞. Աննա Ստեփանյան:
Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է իր երկրի պատրաստակամության մասին՝ դառնալու Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավորներից մեկը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Դեռևս մարտի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն առաջ էին եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, որի մասին բարձրաձայնել էր վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում նավագնացության համար որևէ սպառնալիք չկա:
2022 թվականի ապրիլի 1-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 1-ին «Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտները, նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի և երեխաների ծնողների ուղեկցությամբ իրականացնում են հավաք:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարցում պայմանավորվածությունների հասնելու կարևորությունը:
Ինչ-որ սրիկաներ պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին կատարված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Մարտի 21-ին Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ մեկ օր անց Սահմանադրական դատարանը քննելու է ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի կամ, ինչպես ընդունված է ասել, ծանր վիրավորանքի հոդվածի սահմանադրականությունը, որ դեռ անցյալ տարի հոկտեմբերի 13-ին էր ներկայացրել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ապրիլի 1-ին Կոնգրեսին ծանուցել է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) կողմից տրամադրված լրացուցիչ աջակցության գործողությունների մասին:
Ռուսական գվարդիայի հատուկջոկատայինները կանխել են Կիևի մարզում նախատեսվող ահաբեկչությունը։Լ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունից։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն աշխատում։
Քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը տեղեկացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մարտի 30-ին ռմբակոծություններ եղել են, մեր համայնքին ոչ մի վատ բան չի եղել, բոլորն արդեն տեղափոխվել են ապահով քաղաքներ: Լիսիչանսկում, Ռուբեժնոեում պրակտիկորեն հայերից մարդ չկա, շատ քիչ են մնացել»:
Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմա Հայասին ապրիլի 2-ին Լեհաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում:
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ահազանգում է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը և դիմում բացահայտ զեղծարարությունների։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգ Է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի կայքէջը: