Բաժիններ՝

Վերընտրվելու դեպքում Մակրոնի առաջնահերթությունը կլինի Ֆրանսիայի էներգաանկախության ապահովումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում իր առաջնահերթություններից մեկը կդարձնի երկրի էներգետիկական անկախության ապահովումը:

«Մենք խիստ կախման մեջ ենք էներգետիկայի տեսակետից: Իմ կարծիքով՝ առեւտրական հաշվեկշռի, էներգետիկական անկախության եւ գնողունակության հարցերը միեւնույն խնդրի կողմերն են,- ապրիլի 8-ին նշել է Մակրոնը RTL ռադիոկայանի եթերում։: Ուստի էներգետիկական կախվածությունից ազատումը կլինի իմ առաջնահերթությունը երկրորդ ժամկետի ժամանակ»: Խոսելով վերընտրվելու դեպքում իր առաջին գործողությունների մասին՝ Մակրոնը հայտարարել է, որ առաջին այցը մտադիր է կատարել Գերմանիա: «(ԳԴՀ-ի կանցլեր) Օլաֆ Շոլցը կդառնա իմ առաջին զրուցակիցը»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու փուլով (ապրիլի 10-ին եւ 24-ին): Սահմանադրական խորհուրդն արձանագրել է ընդհանուր առմամբ 12 թեկնածուների, այդ թվում Մակրոնին: Վերջին հարցումները նրան առաջնություն են տալիս առաջին փուլում (27 տոկոս): Երկրորդ եւ երրորդ արդյունքներն, ինչպես սպասվում է, պետք է ցույց տան «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը (23,5 տոկոս) եւ «Չենթարկված Ֆրանսիա» ձախ շարժման հիմնադիր Ժա Լյուկ Մելանշոնը (17,5 տոկոս), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս