
ՀՀ նախագահն ընդունել է Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 8-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության և մարտահրավերների շուրջ:
Քննարկում է ծավալվել հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ, նշվել, որ այն կարևոր հարթակ է մի շարք ոլորտներում երկկողմ կապերի նոր հնարավորությունները զարգացնելու համար։
Երկուստեք բարձր է գնահատվել հայ համայնքի դերը Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում: