ՌԴ-ն ունի իր դաշնակիցների աջակցության կարիքը, ռուս ժողովուրդը պետք է տեսնի, որ Հայաստանը իր կողքին է․ Միքայել Համբարձումյան

Մի շարք ՀԿ-ներ «Մայր Հայաստան» հուշահամալիրում իրականացնում են ակցիա՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության։ ԱԱԾ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամ Միքայել Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ակցիան որևէ հակաուկրաինական բնույթ չի կրում։

«Ուկրաիանայի ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է, ուկրաինական պետությունը և ռուսական պետությունը, կարծում եմ ժամանակին կգտնեն խնդիրների լուծումը և հարաբերությունները կկարգավորեն։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ես և իմ ընկերները ուզում էինք ևս մեկ անգամ արձանագրել ու ամրագրել հայ-ռուսական բարեկամության կարևորությունը։ Այս ակցիան հիմնականում այդ նպատակը ունի։ Մենք ռազմավարական դաշնակիցներ ենք և ռազմավարական դաշնակցությունը ենթադրում է նաև պարտավորություններ։ Եւ այսօր, երբ Ռուսաստանը ներքաշված է այս ռազմավարական գործողությունների մեջ, բնականաբար, իր դաշնակիցների աջակցության կարիքը ունի, թեկուզ այսպիսի ակցիաների տեսքով»,- ասաց Համբարձումյանը։

Նա նշեց, որ Ռուսաստանը և առհասարակ ռուս ժողովուրդը պետք է տեսնի, որ Հայաստանը իր կողքին է և բարոյական աջակցություն է ցուցաբերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930