«Ի՞նչ անել, որպեսզի հայերին պառակտելու թուրքական արշավը չիրակականա». Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչ անում են Սասնա ծռերը, բոլորիս հասկանալի ա։ Նրանք, գտնելով հանրային մանր տարբերություն, քանդում են հայերի համախմբումը թուրքերի դեմ։

Հայերը հայերի դեմ դուրս կգան, դրոշակռիվ կանեն, յուրաքնչյուրը կպնդի, որ իրա տեսակետն ա ճիշտ, իսկ Արցախը հանձնելը խոչընդոտելուն, Հայաստանի անվտանգությունը վերականգնելու, դավաճան իշխանությունից ազատվելու ռեսուրս, ուժ ու նպատակ չի մնա։

Իհարկե, բոլորս միացյալ Հայաստանի կողմնակից ենք, սակայն Արցախի դրոշը միջոց է հայերի միասնության, Արցախում հայերին համերաշխություն հայտնելու, իրենց հոգսին դարման լինելու։

Արցախի դրոշի շուրջ հայերը հավաքվում են մի կողմ դնելով անձնական ու այլ տարաձայնությունները ու ուժը կենտրոնացնում են թշնամու վրա, որի համար համ Հայաստանի, համ Արցախի դրոշն է թշնամին։ Ու, վերջապես, այդ դորշով ծածկված են հայերի համար բազմաթիվ կռվողներ հուղարկավորվել։

Իսկ Սասնա ծուռը առաջ է քաշում մի մանր միտք, որով տարաձայնություն կգտնեն հայերը ու իրար դեմ դուրս կգան։
Ուրեմն, ի՞նչ անել, որպեսզի հայերին պառակտելու թուրքական արշավը չիրակականա՝ զուգահեռ պաշտպանելով Արցախի դրոշը։

Գտնել ավելի մեծ խորհրդանիշ, որը ավելի լայն ընդհանրություն կբերի ու ավելի դժվար կլինի խորհրդանիշի մեջ տարանջատում գտնել։
Ավելի լայն համախմբող է Մոնթե Մելքոնյանի պատկերը»։

Տեսանյութեր

Լրահոս