![](/banners/BeFunky-design.jpg)
Լավրովը և Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների պայմանները
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/f609d509ce0530_609d509ce0573.thumb_.jpg)
Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսով քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման ջանքերը։ Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախարարները անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարմանը, կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների պայմաններին։