«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ՝ նորմալ երկիրն այն է, երբ ղեկավարն առանց թիկնապահների հանգիստ կարող է փողոցով ման գալ:
Նիկոլ Փաշինյանը զոդում է Ազգային ժողովի ցանկապատերը, դարպասները։
Էս երկրին, ժողովրդին պատերազմ ե՞ք հայտարարել։
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը՝ այս պահին
Անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնի նախագահը, բանակն անօրինական հրամանի չի ենթարկվի. Վազգեն Մանուկյան
ՀՀ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ փաստացի տեղի է ունենում Սահմանադրության կոպիտ ոտնահարում։ Ընդ որում Սահմանադրությունը ոտնահարվում է պետական մակարդակով։
Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պատերազմի հետևանքով ռազմագերի դարձած բոլոր անձանց:
Դիպուկահարներ` Ազգային ժողովում
Վահաններով զինված ոստիկանական խմբեր են տարվում Փաշինյանի առանձնատուն. Մեդիապորտ
Զինված ու դիմակավորված անձինք` ԱԺ բակում
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ այս պահին ԲԴԽ օրակարգում ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարց չկա:
168.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ողջ տարածքում այս պահին տեղադրվում են ուժգին խշշացող և պայթող նռնակներ՝ ձայնային սուր ազդանշաններ արձակող սարքավորումներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:
«Թույլ չտանք, որ կործանեն մեր երկրի ապագան». հանրահավաք՝ ԱԺ դիմաց. ՈՒՂԻՂ։
Կարինե Նալչաջյանը՝ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի և նրա որոշումների մասին. ՈւՂԻՂ:
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին ընդառաջ՝ իշխանությունը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել է՝ Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների ու պատգամավորների անվտանգությունն ապահովելու համար:
Արցախյան վերջին պատերազմից հետո բազմաթիվ ահազանգեր եղան, որ առաջնագծի համար օգնություն ուղարկված բեռների որոշ ապրանքներ հայտնվել են վաճառքի օնլայն հարթակներում. օրինակ՝ զինվորական զրահաբաճկոններ, քնապարկեր, հեռադիտակներ և այլ պարագաներ։ Սոցիալական ցանցերում ու մամուլում ակտիվ քննարկվող այս թեման հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում, և այդ տեղեկությունները ստուգելու հանձնարարությամբ՝ Զինվորական դատախազությունից դրանք ուղարկվել էին ՊՆ ռազմական ոստիկանություն։
Դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի:
Ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը՝ ԶՈւ ԳՇ հայտարարությունների և Փաշինյանի որոշման մասին. ՈւՂԻՂ:
Դավադիր սրիկայախումբը մեզանից գաղտնի է պահում, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը։
Այս մասին տեղեկացնում է 168.am-ի՝ ԱԺ-ում աշխատող նկարահանող խումբը:
«Ես այդպես էլ չհասկացա, թե իշխանության՝ Մարտի 1-ի հանրահավաքի իմաստը որն էր։ Նաև փետրվարի 25-ի հանրահավաքի իմաստը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Դինեշ Գունավարդենայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
168.am-ի հարցին՝ իր համար հասկանալի՞ է, թե Կառավարության և Գլխավոր շտաբի միջև ինչ խնդիրներ ծագեցին, որ ԳՇ-ն կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածեց, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ այդ մասին պետք է խոսեն Գլխավոր շտաբը և վարչապետը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հակասություններ կան:
«Դեռ այսօր ժամանակ կա, որպեսզի հանրապետության նախագահն այդ հրամանագիրն ուղարկի Սահմանադրական դատարան՝ պարզելու համար դրա սահմանադրականությունը, և ես կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների և հանրապետության նախագահի միջև, միտված է հենց այդ խնդրի պարզաբանմանը և կարգավորմանը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հայտարարության ու դրա հետևանքների մասին:
Զարուհի Փոստանջյանը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին․ ՈՒՂԻՂ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
Պայթյուն է տեղի ունեցել Հոլանդիայի Բովենկարսպել բնակավայրում կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ: Մարտի 3-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Հոլանդիայի ոստիկանությունը։
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իրեն ուղղված խոսքին, որ «Իմ քայլը» խմբակցությունով եկել է խորհրդարան, դուրս եկել խմբակցությունից, հետո էլ բոլորին համախմբման կոչ է անում:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ: