«Չի լինի, որ հրաման լինի Օնիկ Գասպարյանին հանելու, և նա վեր կենա ու հլու-հնազանդ դուրս գա». Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ՝ նորմալ երկիրն այն է, երբ ղեկավարն առանց թիկնապահների հանգիստ կարող է փողոցով ման գալ:

«Ի՞նչ երկիր, երբ ինքը  բրոնեժիլետ պիտի հագնի, կողքը հազար հոգի մարդ լինի, դեռ գրանատներն էլ՝ կողքը դրած: Դա ցույց է տալիս, որ իշխանություն չունի, որովհետև ղեկավարի իշխանությունը ժողովուրդն է: Եթե ինքը ժողովրդից վախենում է, ի՞նչ իշխանություն»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Նշենք, որ իշխանությունն ԱԺ-ը դարպասներն է զոդել, նաև ԱԺ-ում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:

Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների՝ ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախագահը մինչև այսօր ժամը 18:00-ն ժամանակ ունի որոշում ընդունելու:

«Մենք բերեցինք փաստարկներ, համաձայն որոնց՝ ինքը պետք է գործն ուղարկի ՍԴ: Բայց որոշողն ինքն է: Ես կարծում եմ, որ փաստարկները շատ ամուր փաստարկներ էին և պիտի ազդեին իր վրա: Ես ավելի շատ կարծում եմ, որ ինքը ճիշտ որոշում կընդունի, քան ոչ ճիշտ: Բայց սպասենք և տեսնենք, մնացել է մի երկու ժամ»,- շեշտեց ընդդիմադիր գործիչը:

Միաժամանակ, Վազգեն Մանուկյանը նշեց՝ բանակն անօրինական հրամանի չի ենթարկվի: Այսինքն, չի լինի, որ հրաման լինի Օնիկ Գասպարյանին հանելու, և նա վեր կենա ու հլու-հնազանդ դուրս գա:

«Չի լինի այդպիսի բան: Բանակը մնալու է կանգուն իր ժողովրդի կողքը: Բայց լավ կլիներ, որ նախագահի հրամանագիր լիներ կամ որոշումը համապատասխաներ իրավիճակին»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031