Իտալիայի Կալաբրիայի հարավային օկրուգում (նահանգապետի մահվանից հետո) եւ բազմաթիվ քաղաքներոմ, ներառյալ Հռոմը, Միլանը եւ Նեապոլը, տեղական իշխանության մարմինների ընտրությունները գարնանից կհետաձգվեն աշուն:
Գերմանիան, հետևելով Ֆրանսիայի օրինակին, պատրաստվում է օրենքի ուժով պայքարել իսլամիստ անջատողականների դեմ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը՝ «Քրիստոնյա Դեմոկրատական Միությունը» (CDU) և «Քրիստոնյա Սոցիալիստական Միության»(CSU) ներքին գործերի աշխատանքային խումբը նախապատրաստել են մի փաստաթուղթ, որով նախատեսվում է խստացնել պայքարը իսլամիստների դեմ։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինն այսօր չի հարցաքննվել։
Վրաստանում կորոնավիրուսի 133 նոր դեպքերից, որոնք երկրում արձանագրվել են անցած օրը, Թբիլիսիում հայտնաբերվել է 78-ը, հաղորդվում է StopCov.ge կառավարական կայքում։
Մարտի 3-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ամենամեծ քաղաքական խմբի՝ Եվրոպական ժողովրդական կուսակության քաղաքական խմբի (EPP/CCE) լիագումար նիստը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգ 99-ամյա դուքս Ֆլիպը, որը փետրվարի 16-ին հոսպիտալացվել էր բժիշկների խորհրդով, մարտի 3-ին սրտաբանական բուժընթաց է տարել եւ առաջիկա օրերին կվերականգնի ուժերը՝ մնալով հիվանդանոցում:
Թուրքիայի իշխանություններն ու վերջինիս սատարող քաղաքական խմբավորումներն ընդդիմադիր ճամբարի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) դեմ արշավ են սկսել՝ պահանջելով փակել կուսակցությունը և անձեռնմխելիությունից զրկել ԺԴԿ-ական պատգամավորներին։
Հարցին՝ արդյոք Ազգային ժողովում դիպուկահարների ու լուսաձայնային նռնակների տեղակայումը Նիկոլ Փաշինյանի վախի արտահայտությո՞ւն էր, թե՞ վախից ծնված ուժի ցուցադրություն, հստակորեն կարող են պատասխանել միայն հոգեբանները։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է։
Ցամաքային զրահամեքենաներ արտադրող թուրքական «Otokar» ընկերությունը թողարկել է իր կողմից արտադրվող «Cobra-2» զրահամեքենայի հակաականային (MRAP) պաշտպանությամբ համալրված և մոդեռնիզացված տարբերակը:
«Ինչքան էլ ուզում ես՝ ճիպոտներով գյուղերից մարդկանց խաբի՝ բեր Երևան, իրենք չեն գալու քեզ պաշտպանեն: Երբ պարզ լինի, որ բանակը դեմ է, ԱԱԾ-ն դեմ է, Ոստիկանությունը դեմ է, ես վստահ եմ, որ այդ պահը գալու է, և իրենք էլ դա գիտեն, դրա համար իրենք ուղղակի ռեսուրս չունեն պայքարելու: Ինքը սիրով արյուն կթափեր՝ իր իշխանությունը պահելու համար, բայց նույնիսկ այդ ռեսուրսն ինքը չունի»:
Հայաստանում քաղաքական դաշտ կոչվող տիրույթում քաղաքականության անվան տակ տեղի ունեցող երևույթներն ամեն օր առաջացնում են կոգնիտիվ դիսոնանս։ Քաղաքական թիվ մեկ հարթակը՝ խորհրդարանը, վերածվել է իսկական կրկեսի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսել է հարվածներ հասցնել Սիրիայի երկու նպատակակետերի, սակայն հետախուզական տվյալներ ստանալով, ըստ որոնց՝ այնտեղ են գտնում կանայք ու երեխպաներ, հրաժարվել է երկրորդ նպատակակետին հարվածներ հասցնելու մտքից նախատեսվածից կես ժամ առաջ:
«Արամ Սարգսյանն ինքն իր եղբոր դեմ է դուրս եկել։ Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կանգնել են մի տեղ, որտեղ ասում են՝«դե, Շուշին Վազգենն իր տղաներով գրավեց»։ Սա Արամ Սարգսյանի ու Փաշինյանի աջակիցն է ասել։ Շատ հնարավոր է, որ մի ժամանակ հետո սրանք Վազգենին հետմահու դատեն ուրիշ երկրի տարածք գրավելու համար։ Հասկանում եք, չէ՞, թե ինչ թեզ է դրվում այս ժողովրդի մեջ»,- ասաց Գասպարյանը։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ԱՄՆ-ի ամենամեծ խնդիրը համարել է Չինաստանը:
Օնիկ Գասպարյանն աննկուն կամքի տեր, առաքինի և հայրենապաշտ հայ զինվորական է: Բնականաբար Էրդողանին, Չաուշօղլուին և իրենց այստեղի «օղլոու»-ին ձեռնտու չէ տեսնել Օնիկ Գասպարյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակի թիրախում այժմ հայոց բանակն է՝ մեր արժանապատիվ զինվորականությունը:
Այսօր ԱԺ քառօրյայի ավարտին՝ աշխատանքային օրվա վերջում՝ խորհրդարանի մոտ ՀՅԴ մի խումբ երիտասարդներ եկել էին իշխանական պատգամավորներից ճշտելու, թե ինչպե՞ս են շարունակում հանգիստ աշխատել, նախագծեր քննարկել, երբ երկիրը վտանգի մեջ է, կամ ինչո՞ւ են շարունակում պահել պատգամավորական մանդատը, եթե ժողովուրդն իրենց այլևս չի ընդունում։
Տեր-Պետրոսյանը շարունակվող չարտոնված ցույցի ժամանակ հայտարարել է իրեն ՀՀ ընտրված նախագահ ու ասում է, որ իրենք պետք է կազմաքանդեն պետական մեքենան, և, որ այն իբր թե արդեն ճաքեր է տալիս: Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»:
Հայկական «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի անհետացած ու Իրանում հայտնված «Բոինգ» օդանավի շուրջ խոսակցությունները ոչ մի կերպ չեն մարում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել է օրինագիծ ոստիկանական բարենորոգման մասին, որն անվանվել է ի պատիվ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի, որն անցյալ տարի զոհվեց իրավապահների կողմից նրա ձերբակալման փորձի ժամանակ:
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ:
Ռազմագերիների հարցում Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ փոխանակման օպտիմալ բանաձեւն է՝ բոլորը բոլորի դիմաց:
Անընդհատ տեսնում ենք օլիգարխների հանդեպ քրեական հետապնդումներ, հետո տեսնում ենք օլիգարխների կնունք-հարսանիքներին քեֆ անող բարձրագույն իշխանություն։ Մի խոսքով, իրական կյանքում աբսուրդը գերազանցում է ինքն իրեն, ավելի, քան Լուիս Բունյուելի Le Charme discret de la bourgeoisie (Բուրժուազիայի համեստ հմայքը) սյուրռեալիստական հրաշալի ֆիլմում։
Համացանցը երիտասարդ սերնդի համար բազմաթիվ վտանգներ է պարունակում: Այս մասին մարտի 4-ին «Մենք միասին ենք» ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Regnum հրատարակությունը:
Չինաստանի վերելքը կորոշի առաջիկա տարիներին Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը:
Մարտի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Պատերազմական, քաղաքական թոհուբի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց Լևոն Արոնյանի հեռացումը Հայաստանից։ Բայց սա զուտ շախմատային խնդիր չէ։ Արոնյանի նման դեմքերը ազգերի և պետությունների խաղաղ մրցակցությունում ապահովում են քո տեղը՝ ազգերի և պետությունների բարձրագույն խմբում։ Նման անուն-ազգանուններ ունեցող պետությունները միշտ այլ, ավելի բարձր կարգի են։
Վարդենիսցիները մտադիր են երկաթգիծը փակել, հանքի 300 աշխատակից առանց աշխատանքի է մնացել. պատգամավոր:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ նախորդ տարի և այս տարվա հունվարին Հայաստանում գրանցվել է երկնիշ տնտեսական անկում:
Փետրվարի 2-ին 168.am-ը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը (ՔԿԾ) հարցում էր ուղարկել, որին պատասխանելու համար Ծառայությունից մեկամսյա ժամկետ էին խնդրել: