Ադրբեջանը ռազմագերի չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ-ում ձերբակալված հայ զինվորականներին:
Աֆղանական «Թալիբան» շարժումը մերժելէ Աֆղանստանում խաղաղ կարգավորման նոր պլանը, որն առաջարկել է ԱՄՆ-ը:
Արա Վարդանյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվող ապօրինությունների մասին. ՈՒՂԻՂ։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համացանցում տարածված տեսանյութին, որն արվել է Սյունիքի մարզի դիրքերից մեկում։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովին ներկայացրել էին ՀՀ-ում ռազմական դրությունը հանելու վերաբերյալ որոշման նախագիծ, որին, սակայն, հանձնաժողովի իշխանական պատգամավորները բացասական եզրակացություն տվեցին։
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
168.am–ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի կողմից կոնկրետ քրեական գործերին, տվյալ դեպքում՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն անմիջական մասնակցություն ունենալուն:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Եվրոպայի հարցերով պետական նախարար Միխայել Ռոթը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով լիարժեք թափանցիկությամբ համագործակել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ:
Մարինե Խաչատրյանը՝ կորոնավիրուսի թվերի կտրուկ աճի մասին. ՈՒՂԻՂ։
Թուրքիայի Մուղլա շրջանի Մանթեշե բնակավայրում 4,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի ամբողջությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ժամանել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հիշում եմ, Արցախում՝ իմ վարչապետության տարիներին, մայիսյան եռատոնի օրերին սփյուռքահայերի մի խմբի էի ընդունել։ Որոնց թվում էր արգենտինահայ տարեց մի տղամարդ, ով դիմելով ինձ հպարտությամբ ասաց. «Պարոն Վարչապետ, ես ինձ հետ բերել եմ իմ չորս թոռներին, որ նրանք անձամբ հաղորդվեն հաղթանակի արժեքների հետ, զգան հաղթանակի համը ու գինը, թոթափեն լացկան ու տխուր աչքերի կոմպլեքսները ու հպարտանան, որ հայ են»։
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 96 զինծառայողի անուն:
Մի մոլորություն է շրջանառության մեջ դրվել, թե Արցախի հարցը կարար ավելի վաղ խաղաղ լուծվեր, բայց չլուծեցին։
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արտահերթ ընտրություններ չեն լինելու, հողատուն նման բան էլ չի անի։ Այդ հարցով չկա համաձայնություն։ Արտահերթ ընտրություններ էլ կլինեն առանց Նիկոլի, միայն։ Դրա հետ էլ ընտրական բանավեճ չի լինելու։ Դավաճանն ունի մի ելք… Հիշեք սա»։
998-ին տեղի ունեցավ հեղաշրջում, 2008-ի իշխանափոխությունն ուղեկցվեց մարտի 1-ով, իսկ 2018-ին ամբոխը գրոհեց Ազգային Ժողովի վրա եւ սպառնալիքների տակ ստիպեց հրաժարական տալ։ Այնպես, որ իշխանափոխության ժամանակ ցնցումները Հայաստանում օրինաչափ երեւույթ են եւ ոչ բացառություն։ Ընդ որում, նշված առաջին 2 դեպքերում ցնցումներով իշխանափոխությունը բերեց երկրի անվտանգության համակարգի ամրապնդման, հաղթանակների ամրագրման եւ տնտեսական ու սոցիալական զարգացման։
Երկիրը դավաճանած, Արցախի տարածքները հանձնած, պետությունը ճգնաժամի հասցրած հանցագործի հետ ընտրության գնալը՝ ոչ թե ճգնաժամից դուրս գալ է, այլ անխուսափելի քաղաքացիական բախում։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնում․ օրակարգում է նաև ռազմական դրությունը վերացնելու մասին հարցը․ ՈՒՂԻՂ
Հ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մարտի 12-ին և 13-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արայիկ Մուրադյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից:
ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար եւ կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 50 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման եւ Արցախի մեծ մասին բռնագրավման ժամանակ զոհված հազարավոր հայորդիների հիշատակին:
Առնվազն վեց մարդ է զոհվել, 81-ն անհայտ կորել Մոնղոլիայում մոլեգնած ավազամրրիկի հետեւանքով:
Կիրակի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Ալիեւ–Լինդե դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում:
Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո այսօր սկսվում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչև 10 000 զինծառայող: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետականը պայքարել ու պայքարելու է նիկոլիզմի դեմ։
Կապանի մեր նոր դիրքերից մեկի հետ կապված խնդիրները բարձրաձայնող այսօրվա տեսանյութը շատերն են դիտել։ Տեղեկացնեմ, որ հետակետի պատասխանատուին՝ կամավորական Արտակ Հարությունյանին, գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն։ Հիմա միասին գնում ենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է ՀՀ իշխանությունների կողմից ՄԻՊ գրասենյակին ուղղված ճնշումներին: