Բաժիններ՝

Մոնղոլիայում վեց մարդ է զոհվել ավազամրրիկի պատճառով

Առնվազն վեց մարդ է զոհվել, 81-ն անհայտ կորել Մոնղոլիայում մոլեգնած ավազամրրիկի հետեւանքով: Մարտի 15-ին այդ մասին հայտնել է CGTN հեռուստաալիքը։ Ինչպես նշվում է, փոթորիկը Մոնղոլիայում մոլեգնել է մարտի 13-ին: Մարտի 15-ին տարերքը հասել է Պեկին:

Քաղաքում տեսանելիությունը չի գերազանցում հազար մետրը: PM 10 մանր կարծր մասնիկների խտությունը մայրաքաղաքի որոշ շրջաններում գերազանցում է 8 000 միկրոգրամը մեկ խորանարդ մետրում, ինչը 160 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առավելագույն թույլատրելի նորման, որը սահմանված է 50 միկրոգրամ/խորանարդ մետր: Մայրաքաղաքի իշխանությունները վտանգի դեղին մակարդակ են հայտարարել ավազամրրիկի պատճառով, խորհուրդ են տվել չեղյալ հայտարարել միջոցառումները բաց օդում, ինչպես նաեւ առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ փողոց: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ փոթորիկը կտեւի միանչեւ մարտի 16-ի առավոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս