«ԱԺ շենքի անվտանգության պահպանումը, վարչապետի անվտանգության պահպանումը դրանք համապատասխան մարմինների… դա նշանակում է, որ պետությունն ի զորու է անվտանգությունը պաշտպանելու: Դա չի նշանակում, որ վտանգներ չեն եղել: Վտանգներ եղել են, բոլորդ ականատես եք եղել նոյեմբերի 9-10-ի զանգվածային անկարգություններին, որը, կարծում եմ, արդեն հանրության ընկալման տեսանկյունից ակնհայտ էր, որ ունեցել է կազմակերպված, ուղղորդված բնույթ և նպատակ է հետապնդել անգամ սպանությունների միջոցով որոշակի հարցեր կարգավորել, որը լիարժեքորեն մերժվել է հանրության կողմից»,- ասաց նախարարը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախյան առաջին պատերազմում մեր հայրենիքի ազատագրման, պաշտպանության և Արցախի անկախության համար պայքարում, հետագայում նաև Արցախի և Հայաստանի հանրապետությունների իրավապահ համակարգերում պետական ծառայության ընթացքում մասնագիտական բարձր որակներ դրսևորած և իր անուրանալի ներդրումն ունեցած Արմեն Իսագուլովի մահվան կապակցությամբ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ կա կոնսենսուս՝ հրաժարական եւ հեռացում»։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը իր նախաձեռնած խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումների շրջանակում հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի և կուսակցության խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանի հետ։
Հնարավորին չափ արագ արտահերթ ընտրությունների անցկացման թեման ավելի ինտենսիվ եւ միաժամանակ գռեհիկ է դառնում:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ իրեն հատուկ լակոնիկությամբ ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքերը։ Մինչ այդ, սակայն, նա անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի առաջարկած ելքերին․
Նկատի ունենալով, որ իմ հավաստի տեղեկությունների համաձայն՝ կազմակերպված հանցավոր խմբի անդամ՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը չի բավարարվել միայն քննչական ծառայություններին պատվերներ իջեցնելով, այլ միջամտություն է իրականացրել նաև դատական իշխանության գործունեությանը, ուստի ԲԴԽ աշխատակազմից պարզաբանում եմ պահանջում Աննա Վարդապետյանի կողմից ԲԴԽ վարչական շենք այցելությունների նպատակների մասին…
Ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ որպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ «Հայաստան» հիմնադրամը, իր հերթին, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր է տեղեկացել Ինտերպոլի՝ Մարտի 1-ի գործի հետ կապված իր վերաբերյալ փաստաթղթի մասին։
Մենք էլ միամտաբար փորձում էինք հասկանալ որակովն են ձեռք բերում, թե՝ ոչ։
Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած փաստաթղթերին, որոնցով պարզ էր դառնում, որ «Ինտերպոլը» Գևորգ Կոստանյանի գործը համարել էր քաղաքական:
Ֆիդանյանը նկատեց՝ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված լինել-չլինելու հարցը նախաքննություն իրականացնող մարմնի գործառույթը պետք է լիներ, այլ ոչ թե ոստիկանության։ Լրագրողներն այնուամենայնիվ հետաքրքրվեցին, թե ոստիկանությունը մերժում ստացել է Ինտերպոլի՞ց, ինչին Ֆիդանյանը պատասխանեց․
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած փաստաթղթերին, որոնցով պարզ էր դառնում, որ «Ինտերպոլը» Գևորգ Կոստանյանի գործը համարել էր քաղաքական:
Այսօր Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ելույթի ժամանակ միացավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի առաջարկին, որ եթե մեկ էստակադա կառուցվի, ապա նախագիծ կբերեն և դա կանվանակոչեն Հայկ Մարությանի անունով:
2019թ. նոյեմբերի 28-ին հայտնի էր դարձել, որ ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ:
Ադրբեջանում անցկացվող օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքերը:
Լրանում է մեր պետության և ժողովրդի համար աղետալի նշանակություն ունեցած Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Այդ պայմանագրի արդյունքում Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Արևելյան Հայաստանի զգալի հատվածից՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Նախիջևանից և այլն։
«Պատկերացրեք՝ հարյուրավոր բնակարաններից նայեն ձեր տան բակ և տեսնեն ձեր օրվա անցուդարձը, դուք կարո՞ղ եք ապրել նման տան մեջ, իհարկե ոչ մի նորմալ մարդ չի կոշարող ապրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Լենինգրադյան 23/7 հասցեում «Նոյ թաղամաս» 4 բազմաբնակարան շենքերի ապօրինի կառուցմանը, որոնց հետևանքով տուժելու են հարակից առանձնատների սեփականատերերը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ, խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե նրանք գնում են ընտրությունների «իշխանությունը վերցնելու»:
Երևանի ավագանու նիստը՝ ՈւՂԻՂ:
ՀՀ կառավարական պատվիրակությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, կգործուղվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես այդ կարծիքի հետ, որը վերաբերում է շարժմանը՝ համաձայն չեմ, բայց ես ողջունում եմ այն մթնոլորտը, որ, երբ մարդիկ ոչ թե իրար դեմ հարվածներ են ուղղում, այլ քննարկում են այս վիճակից դուրս գալու տարբերակներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ տարածած հայտարարությանը։
Ինտերպոլը համարում է, որ մեր Դատախազությունն ու ՀՔԾ-ն Կոստանյանի նկատմամբ գործ են սարքել. Թովմասյան:
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ին դատարան է ստացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ իր պաշտպանյալը դեռևս գտնվում է հիվանդանոցում և չի կարող մասնակցել այսօրվա նիստին։
«Գևորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական». Թովմասյանը փաստաթուղթ հրապարակեց:
Անդրադառնալով Կապանի դիրքերից մեկի հետ կապված տեսագրությունը՝ Փարսյանը «անլրջություն» որակեց այն։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում են:
Թագուհի Թովմասյանը սկանդալային փաստաթղթեր է հրապարակում՝ ՈւՂԻՂ: