Արայիկ Մուրադյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արայիկ Մուրադյանն ազատվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Արայիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մուրադյանը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Անընդունելի եմ համարում երկրում ստեղծված իրավիճակը, հրաժարվում եմ Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից և որպես արժանապատիվ սպա՝ միանում եմ ԶՈւ ԳՇ հայտարարությանը»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031