«Եթե որևէ հրաշքով հաջողվի կեղծիքներով խորհրդարան ձևավորել, ապա Էդմոնի, Նիկոլի և ևս մեկ պրոարևմտյան (սորոսական) ուժի կոալիցիան փորձելու է կառավարություն ձևավորել». Արտակ Զաքարյան
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երկիրը դավաճանած, Արցախի տարածքները հանձնած, պետությունը ճգնաժամի հասցրած հանցագործի հետ ընտրության գնալը՝ ոչ թե ճգնաժամից դուրս գալ է, այլ անխուսափելի քաղաքացիական բախում։
Իսկ ամենաանթույլատրելին այն է, որ նիկոլի վարչապետությամբ ընտրությունը նշանակում է, որ Նիկոլը դեռևս «լեգիտիմ» է և Արցախի դեմ գործած նրա դավադրությունը ուղակիորեն լեգիտիմացվում է։
Հիշե՛ք այս խոսքերը, իսկ եթե սխալվեմ՝ ապա մեծ ուրախությամբ, հրապարակային ներողություն եմ խնդրելու։
Եթե գալիք արտահերթ ընտրություններում, Նիկոլը լինի վարչապետ, ապա պատրաստ եղեք քաղաքացիական խոշոր բախումների։
Նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներն ուղեկցվելու են ծեծկռտուքներով, բռնությամբ, դանակահարություններով, խոշտանգումներով, աննախադեպ ծավալի կեղծիքներով։
Այս ամենը տեղի են ունենալու անհանդուրժողականության և քաոսի մթնոլորտում։ Սա ևս մեկ համապետական մղձավանջ է դառնալու, որտեղ կործանվելու են հասարակության կոնսոլիդացիայի վերջին հնարավորությունները։ Հասկանալի է, որ նման պայմաններում ոչ մի կերպ չեն հանդարտվելու նաև հետընտրական կրքերը։
Եթե որևէ հրաշքով, այնուամենայնիվ հաջողվի կեղծիքներով խորհրդարան ձևավորել, ապա Էդմոնի, Նիկոլի և ևս մեկ պրոարևմտյան (սորոսական) ուժի կոալիցիան՝ փորձելու է կառավարություն ձևավորել։
Այդ կառավարությունը, հակառուսականության նոր ալիքի վրա, հայտնվելու է աշխարհաքաղաքական խոշոր բախումների կիզակետում։ Նման պայմաններում, այն ավելի է խորացնելու հայաստանյան ճգնաժամը՝ վերածվելով նոր Սիրիայի կամ Ուկրաինայի։
Թուրքիան և ադրբեջանն անմիջապես օգտվելու են այդ իրավիճակից և ուղակի ագրեսիա են իրականացնեկու Սյունիքի նկատմամբ (եթե մինչ այդ չանեն)։ Իսկ Արցախի հարցն այլևս կարող եք համարել վերջնականապես փակված՝ հօգուտ ադրբեջանի։ Արտագաղթի ծավալները կտրուկ աճելու են և Հայաստանը վերջնականապես վերածվելու է իզգոյ «պետության»։
Այն, ինչ առաջարկում է արտախորհրդարանական ընդդիմությունը, ստեղծված ողբերգական իրավիճակում՝ հարցի միակ միջանկյալ, ճշմարիտ լուծումն է։ Դա հնարավորություն կտա էականորեն լիցքաթափել մթնոլորտը և երկիրը որոշ ժամանակ նախապատրաստել ընտրությունների։
Վազգեն Մանուկյանի և իր ժամանակավոր, հավաքական կառավարության համար դա պետք է լինի ոչ թե իշխանություն, այլ առաքելություն։
Սովորական մարդիկ, շարքայուն քաղաքացիները գուցե իրավունք ունեն սխալվելու։ Բայց քաղաքական ուժերը սխալվելու իրավունք չունեն այլևս»։