Դատախազության կողմից դեպքի վայրի զննություն է կատարվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և դատավարական այլ գործողություններ։
Սննդամթերքի քանակի նվազման հետեւանքով ամենից շատ տուժել են Եթովպիայում, Քենիայում, Հարավային Սուդանում եւ Ուգանդայում աջակցությունից օգտնվող փախստականները:
Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ‘ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 14:00-ի դրությամբ) կազմել է 18,99 տոկոս, ինչը բարձր է 2017 թվականի ընտրությունների ցուցանիշից՝ 17,75 տոկոս:
Կանխագուշակումներ չեմ ուզում անել, բայց մեծ հավանականություն կա, որ եթե այս միջանցքային տրամաբանությունը կյանքի կոչվի, ապա առաջիկա տարիներին մենք կտեսնենք, թե թուրք-ադրբեջանական կապիտալը ինչպես խորը արմատներ կձգի Սյունիքում: Խոսքն այն մասին չէ, որ Սյունիքն ամբողջությամբ Հայաստանից կկտրեն և կմիացնեն Ադրբեջանին, այլ սողացող էքսպանսիայի մարտավարության մասին է:
Ղազախստանի և Իրանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իբրահիմ Ռաիսին պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ ստեղծել համատեղ առևտրային պալատ, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Վաշինգտոնին չի հաջողվի զրկել Մոսկվային միջազգային հարաբերություններում ձայնի իրավունքից և ստիպել նրան կատարել ԱՄՆ-ի հորինած կանոնները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ծրագրերը կարող են ներառել երիտասարդներին, լրագրողներին, ակադեմիական օղակների ներկայացուցիչների և/կամ կարծիք ձևավորող անձանց ու գործիչների՝ օգնելու հակամարտ կողմերի ժողովուրդների կապին ու շփումներին։
«Իհարկե, քննադատության տեղեր կան, չեմ նախընտրի դա հրապարակավ անեմ, իմ շփումների մեջ էլ երբեմն-երբեմն այդ հարցերին անդրադարձել եմ, որոշ հուշումներ արել եմ, հետևաբար՝ այս հարցում ուզում եմ կառուցողական տրամադրվեմ, որովհետև բացահայտ քննադատելը որևէ օգուտ չի տալու։ Կոչս է այն մարդկանց, որոնք շարունակում են այս ճգնաժամային իրավիճակում օրակարգային համարել Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, դրան մոտենալ սրտացավորեն, ուշադրությամբ և չհուսահատվել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12:43-ին Սամեբա գյուղի մոտակայքում 3.0 (ML) մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդում է aliq.ge-ն։
Մայիսի 19-ից մինչև 27-ը Հայաստան էր ժամանել երկու արտասահմանյան պատվիրակություն։
168.am-ի հետ զրույցում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմաբան Էդիկ Գևորգյանն էլ հաստատեց, որ այդ ամենն Ադրբեջանն է հորինել, ապա պատմական կարճ էքսկուրս կատարեց՝ հիշեցնելով.
Նիկոլից ազատվել է պետք և վերելքը կսկսվի: Գուցե դրանից հետո Աստված ների բոլորի մեղքերը:
Արցախի ամենահին պատմություն ունեցող գյուղերից մեկն է Թալիշը։ Ըստ պատմական տեղեկությունների՝ գյուղը հիմնադրվել է 401 թվականին, Ուտիք գավառի Թարիջ իշխանի կողմից։ Թալիշը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է տարբեր անվանումներ։ Տեսակետներից մեկի համաձայն՝ Թալիշը 1279 թվականին կրել է Հոռեկա գյուղ անվանումը, որն էլ կապված է եղել Հոռեկավանքի հետ։
Նշենք, որ մեզ հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավարը ավելի վաղ էր հաստատել այս տեղեկությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի օկուպացված շրջաններ՝ Քարվաճառ և Քաշաթաղ, որտեղ ծանոթացել է նոր ռազմական օբյեկտների կառուցման ընթացքին, հայտնում է minval.az-ը:
Մեզ հաջողվեց զրուցել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ, ով հաստատեց, որ երեկ կրակոցներ են եղել թշնամու կողմից, ունենք մեկ զոհ։ Այս պահին հարաբերական անդորր է։
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիմում եմ Հայաստանի իշխանությանը և նրա չինովնիկներին.
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, հայտնում է RFI լրատվականը՝ հավելելով, որ 577 պատգամավորից կազմված օրենսդիր մարմինը որոշելու է երկրի առաջիկա 5 տարիների քաղաքականությունն ու նախագահ Էմանուել Մակրոնի խոստացած բարեփոխումներն իրականացնելու կարողությունը:
Ինչպես Նիկոլաևում, այնպես էլ Օդեսայում նա հանդիպումներ է անցկացրել զինվորականների հետ, բոլոր պաշտոնյաների հետ, որոնք պատասխանատու են այդ տարածքների պաշտպանության ապահովման համար։
Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները կհայտարարեն, որ Ռուսաստանը դաշինքի համար այլևս գործընկեր չէ, այլ «սպառնալիք խաղաղության և կայունության հաստատման համար»: Այս մասին հայտարարել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 363-ի:
Mobile Research Group-ի գլխավոր վերլուծաբան Էլդար Մուրթազինը Mobile-Review.com հեռագրային ալիքում խոստովանել է, որ ճապոնական Sony-ն կարող է իրեն Ռուսաստանում սնանկ հայտարարել։ Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը:
«Գազպրոմ»-ը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
«Ովքեր ասում են՝ շարժումը մարում է՝ ղալաթ են անում: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սրանց չենք հեռացրել: Միանշանակ այս պայքարի հանգրվանը հաղթանակն է: Սա Հայաստանի և Արցախի հաղթանակն է լինելու՝ ներքին թշնամու դեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ ընդգծելով՝ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է:
Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետների խումբը հայտնաբերել է վերջին 9 միլիարդ տարվա ընթացքում ամենաարագ աճող սև խոռոչը:
Թեև Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նախորդ իշխանություններին մեղադրելով նաև երկիրը պադավատապետության վերածելու մեջ, սակայն Փաշինյանի պաշտոնավարման օրոք այդ պադավատները պակասելու փոխարեն՝ ոչ միայն ավելացել են, այլև դրանք դարձել են ավելի թանկարժեք ու ծախսատար։
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում սեպտեմբերի 25-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններից առաջ կրքերը շարունակում են լարված մնալ։ Արագածավանի բնակիչները, որ դեմ են արդեն իսկ խոշորացված համայնքը նորից խոշորացնելուն և Թալին խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուն, 168.am-ի հետ զրույցում ամիսներ շարունակ ահազանգում էին՝ ճանապարհներն ու երկաթգիծը փակելու են։
«Ալիևը պետք է իմանա, որ Նիկոլը երկար կյանք չունի Հայաստանում: Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է: Իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, որովհետև հայ ժողովուրդը Նիկոլ չէ»,- Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Էրդողանական վարչախմբից եկող «դրական» ազդակներն ավելացան ևս մեկով․ օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին նվիրեց Կոնստանդնուպոլիսը նվաճած օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի սրի կրկնօրինակը։
Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո Հայաստանը չկարողացավ ապահովել մեր դաշնակիցների աջակցությունը, և նրանք ձեռքերը լվացին արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման հարցում։ Առհասարակ, պատերազմի միջոցով Արցախի խնդիրը լուծելու՝ Ադրբեջանի փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որևէ բացասական տեսակետ չեն հնչեցրել։