Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը իր նախաձեռնած խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումների շրջանակում հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի և կուսակցության խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Նարինե Դիլբարյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ «ժառանգությունը» ճգնաժամի հանգուցալուծման համար կարևորում է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն արհեստավարժների անցումային կառավարության ձևավորումը և սահմանադրական փոփոխությունների, նոր ընտրական օրենսգրքի ընդունման խնդիրները, ինչպես նաև ընդգծել է Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը՝ որպես փոխըմբռնման ու երկխոսության հարթակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031