Արցախի Ազգային ժողովի երկու պատգամավոր աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում են: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Արցախցի պատգամավորներն այցի շրջանակներում մասնակցել են Մոսկվայում մարտի 15-ին կայացած՝ «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը: Միջազգային պայմանագրեր: Պատմական զուգահեռներ» խորագրով միջազգային համաժողովին: Մոսկվայի համաժողովին մասնակցել են հայկական և ռուսական հասարակական-քաղաքական կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:
«Մոսկովյան աշխատանքային այցի ընթացքում նախատեսում ենք մի շարք կարևոր հանդիպումներ»,-հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: