Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վերսկսված դատական նիստն ընդմիջվել էր մինչև 15:00-ն:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Հայաստանի վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը որոշելով բավարարել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանների միջնորդությունը, փաստացի նրան վերականգնելով շտաբի պետի պաշտոնում, ապացուցեց, որ ավելի գեներալ է, քան մոտ չորս տասնյակ զինվորական գեներալները:
Մեկ ամսից ավելի լռություն եմ պահպանել, հետևում էի երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Ոչ այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ՝ որ խոսքն արդեն նշանակություն չունի։ Նշանակություն չունի ո´չ մեր տեղական քաղաքական գործիչների, ոչ էլ արտերկրյա գործիչների խոսքը։ Փաստացի արդեն նշանակություն չունի նաև մեր զինվորականների խոսքը։ Այսպիսով, մեր երկիրն ազատ անկման վիճակում է գտնվում։
Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը դիմել է Միացյալ Թագավորության կառավարությանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումից հետո։
Երեկ տեղեկություններ տարածվեցին առ այն, որ ադրբեջանցիները վնասել են «Կանաչ ժամ» եկեղեցին:
Այս դատարանում փորձում են դատել հայրենասիրությունը. Հայկ Մամիջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ԼՀԿ-ի համար ո՛չ հին, ո՛չ էլ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելի չէ՝ արտահերթ ընտրությունների գնալու համար։
Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների հարցով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը դիմել է Միացայլ Թագավարության կառավարությանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումից հետո։
ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:
«Կարող է լինի՝ մոտ ապագայում, կարող է լինի՝ միջնաժամկետ կտրվածքով, այս պահին այդ կոնսուլտացիաներն է, որ ընթանում են, բայց մենք հակված ենք, ինչպես և հայտարարել ենք մինչ այս՝ առաջնահերթ գնալու արտահերթ ընտրությունների․․․»։
Պատճառն ամբաստանյալներից մեկի մահվան հիմքով նրա փաստաբանի՝ դատարանին հասցեագրված նամակն էր, որով նա խնդրում էր իր պաշտպանյալ Սամվել Գալստյանի մահվան հիմքով վերջինիս մասով քրեական գործը կարճել:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր գործով հերթական դատական նիստից առաջ, դատարանի մոտ ուղերձ հղեց այնտեղ հավաքված կուսակիցներին ու համախոհներին՝ ընդգծելով, որ Հանրապետական կուսակցությունն այսօր ևս ունի պրոֆեսիոնալ ու մրցունակ թիմ, հետևաբար՝ պայքարելու են ազգային և ուժեղ պետության համար։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Յուրի Բաբախանյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ դեսպան:
Հանրապետականի գործողությունները լինելու են հաշվարկված և նպատակաուղղված. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի ունեցած դատական նիստից առաջ, դատարանի դիմաց հավաքված համակիրների մոտ ևս մեկ անգամ հայտարարեց, որ իր դեմ հարուցված քրեական գործն անհեթեթություն է՝ կարված գործ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի առջև գտնվող Սերժ Սարգսյանի կուսակիցների ու համակիրների ներկայությունը ի աջակցություն Սերժ Սարգսյանի է։
«Հիշո՞ւմ եք, անցյալ տարի հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ դիզելի գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին։
Երկու տարի առաջ «թխվեց, կարվեց» մի քրեական գործ, որի շրջանակներում ինձ անհեթեթ մեղադրանք առաջադրվեց, և գործն ուղարկվեց դատարան: Հիշում եք՝ անցյալ տարի, հենց այստեղ ես ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում անհեթեթ «դիզելի գործի» մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին. ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել: Բայց մենք` ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները, այս ապօրինությունները:
Սերժ Սարգսյանին աջակցությունը քաղաքական է և անձնական. Արմեն Աշոտյան
Վարչապետի աշխատակազմը տարածել է երկարաշունչ մի հայտարարություն, որի իմաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում Վարչական դատարանի վճիռը, որով Օնիկ Գասպարյանը վերականգնվում է Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Կառավարության մեկնաբանությանը։
Մեկնարկում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը: Աջակիցները դատարանի բակում են. ՈՒՂԻՂ:
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
ԱՄՆ-ի 21 նահանգների իշխանությունները հայց են հարուցել նախագահ Ջո Բայդնեի վարչակազմի դեմ, նրանք պահանջում են չեղյալ հայտարարել Կանադայից ԱՄՆ Keystone XL նավթամուղի կառուցման դադարեցման որոշումը:
Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խարչատրյանը Yerevan.Today-ին տեղեկացրել է, որ ճիշտ են կայքի տեղեկությունները, որ Օնիկ Գասպարյանը ներկայացել է աշխատանքի։
Թե բա` դատարանը չի կարող հետ բերել, քանզի իրավունքի ուժով է: Հլը Էն երտիթուրքին ասեք կա՞ Հայաստանում քաղաքացի, կամ քաղաքակիրթ աշխարհում որևէ մարդ, որը որևէ հարցով չունի դատական պաշտպանության իրավունք: Այսինքն` եթե դավաճանը ու դավաճանի ստրուկ նախագահը վախկոտ են ու թուղթ չեն ստորագրում, մարդը զրկվո՞ւմ է, հա՞, դատական պաշտպանության ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱն իրավունքից։ Լո՞ւրջ։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օնիկ Գասպարյանի վկայակոչած Վարչական դատարանն արդեն կայացրել է իր որոշումը։ Որոշումը հրապարակված է և ուժի մեջ է կայացման պահից։ Կառավարությունն ի խախտումն Սահմանադրության և իրավակարգի՝ փաստացի հայտարարել է, որ թքած ունի իրավունքի գերակայության վրա և չի պատրաստվում կատարել Վարչական դատարանի որոշումը։
«Լրիվ համաձայն եմ Նիկոլի այս հայտարարության հետ։ Սակայն, զավեշտն այն է, որ պատերազմի 18-րդ օրը, այս հայտարարությունն արել է մի մարդ, ում իշխանությանն անվերապահ աջակցություն է հայտնում միայն Թուրքիան։ Իսկ եթե Նիկոլը գիտի, որ թուրքերի վերջնանպատակը հայերի ցեղասպանությունն է, այդ դեպքում ինչպե՞ս է բացատրում, որ Թուրքիան պաշտոնապես դեմ է, որպեսզի նիկոլանման իշխանությունը փոխվի (տես 2021թ. մարտի 1-ի Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը)։
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այս պահին ԳՇ-ում է: Նա ներկայացել է աշխատանքի, չէր կարող չներկայանալ, քանի որ ռազմական դրության պայմաններում հանրային ծառայողի՝ աշխատանքի չներկայանալը կարող է դիտվել որպես արարքը ծանրացնող հանգամանք»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Օնիկ Գասպարյանի շահերի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը: