«Օնիկ Գասպարյանը ԳՇ-ում է. պարտավոր էր ներկայանալ աշխատանքի». Փաստաբան

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այս պահին ԳՇ-ում է: Նա ներկայացել է աշխատանքի, չէր կարող չներկայանալ, քանի որ ռազմական դրության պայմաններում հանրային ծառայողի՝ աշխատանքի չներկայանալը կարող է դիտվել որպես արարքը ծանրացնող հանգամանք»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Օնիկ Գասպարյանի շահերի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վարչական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, և հետայսու Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ շուտով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031