«Սրանք, որ փող շատ են սիրում, իրենց թվում է, թե փողով կարելի է մի ամբողջ ժողովրդի բերանը փակել». Արտակ Զաքարյան

ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ապշելու բան չի մնացել։ Պատկերացնում եք չէ՞, զարգացող, շենացող Արցախի տարածքները թշնամուն հանձնելուց, 5000-ից ավելի երիտասարդների զոհելուց, շուրջ 10000 երիտասարդների հաշմանդամ դարձնելուց, Արցախի ու Հայաստանի տնտեսությանն ավելի քան 700 մլրդ դրամի վնաս հասցնելուց հետո՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում այսօրվա կայացված որոշումը հայտարարվել է պատմական։

Երևի ճիշտ են։ Հայաստանը պատմականորեն չի ունեցել այս աստիճանի ցինիզմով, դավաճանությամբ, թրքասիրությամբ ու հայատյացությամբ օժտված իշխանություն։ Արդեն շուրջ երեք տարի է՝ հայկական «իշխանության» միջանցքներում կայացված որոշումները՝ ստորության ու անբարոյականության տեսանկյունից իրոք պատմական են։

Իշխանության կողմից տրված՝ «Հաղթելու ենք» խոստման դիմաց, պատերազմի ընթացքում համայն հայության հավաքած գումարներից 110 մլրդ դրամ են հատկացրել Արցախին և այն անվանել «պատմական որոշում»։

Սրանք, որ փող շատ են սիրում, իրենց թվում է, թե փողով կարելի է մի ամբողջ ժողովրդի բերանը փակել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031