Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին:
Հնդկաստանը հերթական հակառեկորդն է սահմանել կորոնավիրուսով նոր հիվանդացածների թվով. անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է հիվանդության 414,1 հազար նոր դեպք:
«Հայկական կողմը պետք է ազատվի վախերից և դադարի Արցախի հարցով լինել շատ զգայուն»:
«Արտահերթ ընտրություններին ընդառաջ ինչպե՞ս ենք կանխելու ատելության խոսքը» պատգամավորը՝ դատախազին:
«Լատվիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը տեղի է ունեցել 2018թ.-ից սկսած»:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել եւս մեկ տարով երկարաձգելու Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը: Դա հետեւում է այն ծանուցումից, որը մայիսի 6-ին տարածել է Սպիտակ տունը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն կարծիքին է, որ Ուկրաինա կատարած այցի ընթացքում իր բանակցությունները Կիեւում ուկրաինացի պաշտոնատար անձանց հետ եղել են արդյունավետ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:
Գևորգ Պապոյանն ԱԺ ամբիոնից «Չարի վերջը» հեքիաթն է պատմում:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը մայիսի 6-ին իրականությանը չհամապատասխանող է համարել այն հաղորդումները, թե Վաշինգտոնն Իրանի ակտիվների ապասառեցումը դիտում է որպես «միակողմանի ժեստ Թեհրանի նկատմամբ»։
Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է: Սա ուղիղ կապ ունի Արցախի անվտանգության հետ:
Արթուր Դավթյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանվել է 25 մարդ, ներառյալ մի ոստիկան: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը։
ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար:
Թուրքիայի անվտանգության ուժերն առնվազն ութ մարդ են ձերբակալել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ առնչության կասկածանքով:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ”
Թուրքիան վերաբացել է Իրաքի Մոսուլ քաղաքի իր հյուպատոսարանը: Այս մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայի Մոսուլի ներկայիս հյուպատոս Մեհմեթ Քյուչյուքսաքալլըն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի առնվազն 3 362 բնակիչ է մահացել 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ ընթացիկ տարվա ապրիլը COVID-19-ի դեմ պատվաստումից հետո: Մայիսի 6-ին այս տվյալները հրապարակել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով այն տվյալները, որոնք ստացվել են Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումների համակարգից (Vaccine Adverse Events Reporting System, VAERS):
Ես չգիտեմ, թե ինչքանով է Փաշինյանը տեսնում Արցախի ապագան իր ղեկավարման օրոք, դա կարող է որոշել միայն ժողովուրդը: Իրականությունն այն է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախի և ընդհանուր համահայկական արժանապատվության հետ, չի խոսում այդ տրամաբանության օգտին: Հայությունը, Արցախը ապագա ունեն, բայց ապագան կերտելու համար մեզ պետք են բոլորովին այլ որակի իշխանություններ:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռազմագերիների նկատմամբ իրականացրած եւ իրականացվող անմարդկային վերաբերմունքն ադրբեջանաթուրքական զույգի հանցագործությունների մի փոքր մասն է միայն, եւ հայկական կողմը պետք է բոլոր հնարավոր միջոցներով ու հարթակներում վեր հանի պատերազմի իրական պատկերը, նրա հակահումանիտար երանգները:
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսուքյան իր էջում գրում է․ «Ֆեյսբուքի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։ Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ Ֆեյսբուքի ադմինիստրացիան ոչնչացրել է 124 Facebook հաշիվ, 15 էջ, 6 խումբ եւ 30 Instagram հաշիվ. Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաեւ Հայաստանի դեմ։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի թիմը ընտրություններին մասնակցելու է «Ապագա կա՛» կարգախոսով։ Թե ինչ ապագա կարող է լինել Հայաստանի ներկան ու ապագան խորտակած ուժի հետ, այլ հարց է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այս կարգախոսը «գողացել» են Ռոբերտ Քոչարյանի թիմից։ Բանն այն է, որ Քոչարյանի թիմում որոշել էին իրենց դաշինքի անունը դնել «Ապագա»։
Իրանց կենսագրությունը տապանագրի երկտող ա լինելու՝ «Ծնվել է մի քանի տարի առաջ, քայլել է Գյումրիից Երևան, ձեռք է բերել մանդատ ու ծափահարել է հայրենադավների ելույթներին, անսերունդ, անվաստակ ու անհետ հեռացել է կյանքից»…»։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը դեռևս գաղտնի է պահվում, այդ թվում՝ շարքային թիմակիցների համար: Սակայն «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ իշխող թիմը լուրջ բանակցությունների մեջ է մի քանի հայտնի պրոիշխանական «ֆիգուրների» հետ, որոնք մշտապես հին «երգն են երգել» ընդդեմ նախկին իշխանությունների:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը պատրաստվում է վիճարկել Սահմանադրական դատարանում։
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց ասել են, որ կա ոստիկանապետի հրաման, որ առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու, մինչև նոր որոշումը:
Երեկ սորոսական խունտայի մի սեգմենտ թռել էր մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմքին։ Թուրքի նովրուզին պորտապար պարող սեգմենտը նույն ինքնամատույց թռիչքով թռավ նաեւ Մարուքյան Էդմոնի դեմքին, երբ վերջինս ընդամենը կարծիք հայտնեց, որ մարդասպան Ալիեւը իրենց հաղթական պառադին մեր ռազմագերիներին կհանի քայլերթի։
Եվրամիությունն ԱՄՆ-ին, Նորվեգիային եւ Կանադային կթույլատրի անդամակցել Անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մշտական կառուցավորված համագործակցության (PESCO) ռազմական ծրագրին, որը նպատակամղված է ուժերի ծավալման օպերատիվ հնարավորությունների ընդլայնմանը:
Ամերիկահայ հայտնի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, հռչակավոր փոփ-երգչուհի Շերը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանը կոչ են անում միավորել ջանքերը՝ հանուն Հայաստանի և Արցախի մանուկների կրթության հնարավորությունների ընդլայնման և բարվոք ապագայի։
Քաղաքական խոսքի անպատասխանատվությունը Հայաստանում քրոնիկ արատ է։ Թեև այն հայկական քաղաքականությանն ուղեկցել է միշտ, իսկ գուցե եղել է դրա հիմնական բաղկացուցիչը, բայց հիմա դարձել է առավել ցայտուն ու համատարած։ Խոսքի հանդեպ պատասխանատվություն չունեն ոչ մեկը՝ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ մտավորականներն ու մնացյալ խոսքասացները։