
Թուրքիան տևական ժամանակ անց վերաբացել է Մոսուլում իր հյուպատոսարանը

Թուրքիան վերաբացել է Իրաքի Մոսուլ քաղաքի իր հյուպատոսարանը: Այս մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայի Մոսուլի ներկայիս հյուպատոս Մեհմեթ Քյուչյուքսաքալլըն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշենք, որ Մոսուլում թուրքական հյուպատոսարանը 2014թ. հարձակման էր ենթարկվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից: ԻՊ-ի զինյալները պատանդ էին վերցրել հյուպատոսարանի 49 աշխատակցի, այդ թվում՝ այդ ժամանակվա Մոսուլի գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազին:
Մոսուլը նախկինում տևական ժամանակ գտնվել է ԻՊ զինյալների վերահսկողության տակ։