
Ստաբուլում ութ մարդ են ձերբակալել ԻՊ-ի հետ առնչության կասկածանքով

Թուրքիայի անվտանգության ուժերն առնվազն ութ մարդ են ձերբակալել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ առնչության կասկածանքով: Մայիսի 7-ին այդ մասին հայտնել է Anadolu-ն։
Գործակալության տվյալներով՝ հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է միաժամանակ Ստամբուլի 10 շրջաններում: Կասկածյալների ազգությունը չի նշվում:
Զինյալների հետ կասկածյալների առնչության գործով հետաքննությունը շարունակվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: