ԱՄՆ-ում տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Colonial Pipeline խողովակաշարային ընկերության աշխատանքի դադարեցումից հետո: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
Մայիսի 10-ին պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, դրանցից մեկը կալանել է հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգով: Այդ մասին հայտնել է բանակային մամուլի ծառայությունը:
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
Քոչարյանի դաշինքի մարտավարության հարցում պետք է կայացվի կարևոր որոշում. հաղթել է պետք մինչև ընտրությունների օրը։ Հանրային կոնսոլիդացիան, դրա աճի տեմպը պետք է կառուցվեն այդ տրամաբանության մեջ։ Փաշինյանն ամեն ինչի ունակ է, նա ամեն քայլի գնալու է՝ իշխանությունը հնարավորինս ձգելու համար։ Սա անպայման պետք է նկատի ունենալ։ Իմ խորհուրդը դաշինքի շտաբին՝ խնդիր դնել՝ հանրային գիտակցության և պետական համակարգի գիտակցության մեջ հաղթանակը ամրագրել հունիսի 20-ից շատ ավելի վաղ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդանուշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Ղազարյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար։
Մեկ մարդ է զոհվել եւս երեքը վիրավորվել Սողոմոնի Կզիներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ամերիկյան ռումբի պայթելու հետեւանքով: Մայիսի 10-ին այդ մասին հայտնել է կղզի պետության ոստիկանությունը Facebook-ի իր էջում:
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի օր ես կպատմեմ, թե Շուշիի օպերացիայի կեսից ով է փախել հրամանատարական կետից ու ով է կապվել նրա հետ ռացիայով ու ասել՝ «վե՛ր ընկի տեղդ»։ Կներեք, որ այսպես եմ շնորհավորում Շուշիի ազատագրման օրը. ինչպիսին իրականությունն է, այնպիսին էլ շնորհավորանքն է։
«2018թ․ վերջից նշանակվել եմ ԿՖԲԳՀԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (Ֆիզիոթերապիայի ինստիտուտ` Օրբելի փողոց)։ Իմ ղեկավարությամբ 2.5 տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոխումներ, որը կարող են փաստել և՛ աշխատակիցները, և՛ հիվանդները։ Վերադաս ղեկավարության կողմից չեմ ստացել ոչ մի դիտողություն իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Բուժհիմնարկը 20 տարուց ավել գտնվում է սեփականաշնորհման գործընթացում։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վիժվածքի ոտքերի տակ 5000 պայծառ տղա մորթվեց, հերիք չէր, այսօր էլ ոչխար են մորթում։ Խեղճ ոչխարն այդքան մարդկային արյուն վայելած տականքին ի՞նչ պիտի աներ…
Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, եւս ինը տուժել Աֆղանստանի Փարվանի արեւելյան նահանգում ավտոբուսը պայթելու հետեւանքով: Մայիսի 10-ին այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը:
Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննության է ընդունել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 157 մլն 628 հազար 526 դեպք է հաստատվել:
Մալդիվյան Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնց կասկածում են պայթյունի կազմակերպման մեջ, որի հետևանքով տուժել է երկրի նախկին նախագահ, այժմ ժողովրդական Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամեդ Նաշիդը:
Ճապոնիայի կառավարությունը դիմել է տեղական իշխանություններին՝ կոչ անելով ստեղծել մեծ թվով պատվաստման կենտրոններ՝ արագացնելու երկրում պատվաստումների գործընթացը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Միքայել Մինասյանը գրառում է կատարել թելեգրամյան իր ալիքում։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարվեց ռազմական դրություն և հանվեց պատերազմի ավարտից 4 ամիս անց՝ 2021 թվականի մարտի 24-ին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին և իրենց վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Անդրադառնալով ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի խոստովանությանը, որ իրենք Շուշին չեն գրավել, քանի որ հայկական կողմին հրաման է եղել, որպեսզի նահանջեն, ինչից հետո իրենք մտել են Շուշի, Արծվիկ Սարգսյանը նկատեց՝ ադրբեջանական կողմը եթե ցանկանար մարտերի միջոցով վերցնել Շուշին՝ չէր կարողանալու, քանի որ մարտերի միջոցով հնարավոր չէր վերցնել։
Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում Օհանյանը նշել է, որ քաղաքական այս ուժի շատ անդամների, ՀՀ երկրորդ նախագահի, բազմաթիվ մտավորականների, մարտական և ծառայակից ընկերների հետ միասին բազմաթիվ արժեքներ են ձեռք բերել՝ սկսած արցախյան շարժումից:
Հանրահավաքը՝ լուսանկարներով
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
«Իրականում, ավազակապետական հեղափոխությունը Հայաստանում կատարեց Նիկոլ Փաշինյանը: Ասում են՝ ո՞նց կարելի է մոռանալ «Մարտի 1»-ի գործը, գնալ էդ մարդկանց հետ համագործակցության, բայց տեսե՛ք, Սերժ Սարգսյանը չկարողացավ փակել Մարտի 1-ի էջը, իսկ Նիկոլ Փաշինյանը փակեց, ու այնպես փակեց, որ դա արդեն բացել չի լինի:
Ես չզարմացա, երբ Վարդան Մինասիչ Օսկանյանի կոֆե եփողը դարձավ վարչապետի մամուլի խոսնակ։ Ավելին, ենթադրում էի, որ բարեկիրթ Օսկանյանը սուրճի պերերիվներին ապագա խոսնակին կբացատրի, որ ո՛չ ինքը եւ ո՛չ էլ որեւէ մեկը, այդ թվում իր շեֆը, իրավունք չունեն որոշելու, թե լրագրողները որտեղով կարող են քայլել եւ որտեղով չեն կարող, ի՞նչ հարց կարող են տալ, եւ ո՞ր հարցն է, որ իրեց շեֆի մոտ կոգնիտիվ դիսոնանս առաջացնում։
Ռոբերտ Քոչարյանի տրիումֆը՝ Ազատության հրապարակում
Ստորագրված պայմանագրով 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից: Հիմա որևէ մեկը ձեզանից լսե՞լ է այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ, արդյո՞ք պատրաստ են իրենք այսպիսի սցենարի, թե՞ ոչ: Պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել, հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած: Հետևաբար, պետք է գա մի իշխանություն, որը ի վիճակի է արհեստավարժ ձևով, հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների: Մենք կարող ենք դա անել»:
Հանրահավաքի մասնակցիները ծափողջույններով են ճանապարհում Ռոբերտ Քոչարյանին
«Այսօր այս հարթակից մենք հետհաշվարկ ենք բացում Շուշին հանձնած իշխանությանը՝ իշխանության մնալու առումով, իրենց մնացել է 42 օր: Վաղը մնալու է 41 օր, մյուս օրը՝ 40 օր, և այդպես շարունակ: Ուրեմն՝ ամեն օր ձեր էջերում գրեք այդ օրերի հետհաշվարկը, և սա պետք է դառնա ամբողջ հանրապետության աճող սպասելիքը: Վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: