
Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին զրկել են անգամ իրենց հաշվին արձակուրդից․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց ասել են, որ կա ոստիկանապետի հրաման, որ առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու, մինչև նոր որոշումը:
Վերոնշյալ խոսակցությունները, հատկապես մարզերի ոստիկանների մոտ լուրջ դժգոհության տեղիք են տվել, որովհետև մարզի ժողովուրդը այս ամիսներին է իրենց ձմռան ապրուստը վաստակում՝ վար ու ցանք անում, հողագործական աշխատանքներ անում:
Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ նման տեղեկություն չունեն: Մենք, ամեն դեպքում, կփորձենք հարցի պատասխանը ստանալ նաև գրավոր հարցման միջոցով:
Դիմեցինք նաև ՄԻՊ-ին, հետաքրքրվելով, թե մարդուն հասանելիք արձակուրդից զրկելը մարդու իրավունքների խախտում չէ՞: Մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել»: