Հունգարիայի լրագրողները մեղադրել են կառավարությանը երկրում կորոնավիրուսի համավարակի մասին ճշմարտությունը թաքցնելու մեջ:
Ճապոնիայի արևելքում՝ Գումա պրեֆեկտուրայի վրա իշխանությունները ֆերմաներից մեկում հայտնաբերել են խոզի ժանտախտի բռնկումներ:
Միացյալ Թագավորությունում AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո յոթ մարդ մահացել է թրոմբային գոյացությունների հետևանքով:
Թուրքիայի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերի մեծացման հետ զուգահեռ շարունակվում են գրանցվել հակառեկորդներ:
Վրաստանում ապրիլի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք:
«Պատերազմից հետո սիրո վերանալը, բանակների բաժանվելը բնական էր: Այս 3 տարվա ընթացքում ամենասխալ բանն այն էր, որ մեղքը, սխալը ատելու փոխարեն՝ սկսեցինք ատել մեղավորներին և սխալվածներին՝ չունենալով հանդուրժողականություն: Էլ չեմ ասում, որ այդ ենթադրյալ մեղավորներն ու սխալները, հետո պարզվեց, որ խաբեությամբ են հասարակությանը այդպես ներկայացվել, էլի գլոբալ ստի արդյունք են: Այսինքն՝ մենք ունեցանք ոչ թե մեղքի նկատմամբ ատելություն, այլ ինչ-որ մեկի կողմից նշանակված մեղավորներ: Այդ երևույթները այսօր տանողներն անհամեմատ ավելի լկտի են, քան ինչ որ կար նախկինում, բայց մենք կարգել ենք մեղավորներ: Ոչ թե մեղքն ենք ատում, այլ ատում ենք կոնկրետ անձերի, որոնց էն գլխից նշանակել են մեղավոր»:
Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2021 թվականի բյուջեում. հերթական անգամ չեղարկելով մի շարք միջոցառումներ, որպեսզի կարողանա դրանց համար հատկացված միջոցներով կատարել պատերազմի ավարտից հետո ստանձնած մի շարք պարտավորություններ։
«Իշխող ուժին՝ չէ, իրա ամբողջ կազմի հետ բռնած, ոչ մեկն էլ պիտու բան չեն, սաղ պաժառ տալու են, պատրոնն ափսոս է, որ ճակատներին խփես։ Լավ, տղա էին, թող գնային կռիվ, խի՞ են մտել ծակը, հիմա սաղ հելել, թափել են փողոցները։ Ստեղի փողերով գնացին ֆռացին, եկան, էդ եղավ՝ գնացին-կռվա՞ն․․․ Փաշինյանը տալո՛ւ է, Հայաստանը տալո՛ւ է, Հայաստանի հողերից յեքա տալո՛ւ է, էսօրվա խոսքս կհիշես։ Ապրիլի 23-ին պարզ կլինի, եթե հանկարծ Ամերիկան ցեղասպանությունը չընդունեց, նաղդ ցեղասպանությունը հեչ է անելու, Հայաստանի հողերից տալու է, Հայաստանը դառնալու է Թուրքիա․․․»։
«Իմ կարծիքով՝ սա օրինաչափ է և պարտադրված։ Ցանկացած կապիտուլյացված երկիիր ենթարկվում է բարոյական և հոգևոր բարոյալքման։ Հիմա թուրքական կողմը, բացի նրանից, որ նվեր է ստացել հայկական ոգու հարստություն Շուշին, հիմա ցանկանում է հերթական հարվածը հասցնել և ջախջախել հայկական պետության ողնաշարը սնուցած և սնուցող երակը՝ կրթության և գիտության համակարգը»,- ասաց Նազարյանը։
Կառավարությունը «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն է կատարել, որպեսզի Պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանությունը հնարավոր լինի իրականացնել ռազմական ոստիկանության ուժերով։
Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը սեփական պարտականությունները կատարելուց չարամտորեն խուսափելու պարզունակ փորձ է, բայց պետք է հստակ գիտակցել մի բան, որ մանիպուլյացված ժողովրդի առջև բարոյական պատասխանատվությունից զատ՝ այստեղ առաջ է գալու նաև իրավական պատասխանատվությունը, որը վաղ թե ուշ իր բացասական իրավական հետևանքներն առաջ է բերելու ու, թերևս, ոչ միայն Անդրանիկ Քոչարյանի համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմայի ակտիվացումն իրարանցում է առաջացրել Երևանում, Անկարայում և Վաշինգտոնում: Ապրիլի 24-ին ընդառաջ, ըստ մի շարք ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցների և փորձագետների, Վաշինգտոնը չափազանց մոտ է Ցեղասպանության ճանաչմանը: Երևանում ՀՀ իշխանություններն անակնկալ կերպով որոշել են քարոզել Թուրքիայի հետ թշնամություն չանել և կառուցողական դիրքորոշում ստանձնել, Վաշինգտոնում ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ները գրեթե ամեն օր անդրադառնում են ճանաչման թեմային, իսկ Անկարան դիվանագիտական խողովակներով փորձում է ազդել Վաշինգտոնի որոշման վրա:
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտնել է, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել:
2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից 100 միլիոն դրամ է փոխանցվել վարչապետի աշխատակազմին հույժ գաղտնի գնում իրականացնելու համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիվ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից:
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Ուիլմինգտոն քաղաքում բնակելի տներից մեկում երեկույթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել:
Օրեր առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին՝ նկատելով, որ իր ելույթներում, հարցազրույցներում և հրապարակումներում բազմիցս արտահայտել է՝ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը, որը տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, և թե՛ օրվա իշխանությունների կողմից:
Ֆրանսիան ողջունում է Իրանի միջուկային ծրագրով գործողությունների համատեղ պլանի շուրջ բանակցությունների վերսկսումը՝ կոչ անելով Թեհրանին չանել նոր խախտումներ:
«Կասկածից վեր է, որ ղեկավարների հանդիպման գլխավոր օրակարգը վերաբերելու է տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսներին, ճանապարհների ապաշրջափակման հարցերին, և դա բավականին լայն ու ծանր օրակարգ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ապրիլի 7-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպմանը։
2020թ. հունիսի 11-ին Կառավարության նիստում հաստատվեց Ոստիկանությանը ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Մոսկովյան փողոցի 1 հասցեում գտնվող 1934.8 քմ մակերեսով վարչական շենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված տարածքն օտարելու մրցույթի նախագիծը:
Ուժ կիրառելով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԶԱՏԱԳՐՈՒՄ շարժման վեց մասնակիցների, այդ թվում՝ մի աղջկա։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատագրում» շարժման ֆեյսբուքյան էջից:
ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Ավելին՝ նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետն արդեն լրացել է, սակայն փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս չի ստացել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից անհետացել է ևս 6 կով։ Մառախուղի պատճառով կովերն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ մնացած տարածք ու անհետացել են։
Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը միշտ եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտի 31-ին տեղի է ունեցել «Թյուրքական խորհրդի» (միավորում է Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ղրղզստանին) հերթական գագաթնաժողովը։
Իրանի Իսլամական Հանրապետության երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը:
«Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք էլ սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ այս կամ այն ենթադրությունները և մեղադրանքներն են հնչեցնում։ Կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել»,– ասել է դեսպանը։
Իսլամիստական «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սոմալիի զինված ուժերին պատկանող երկու ռազմաբազայի վրա:
Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ներկայացնում է իր հերթական բացահայտումների մասին տեսանյութը, որում անդրադառնում է հետևյալ թեմաներին․
Դեռևս 2019թ. հունիսի 20-ին տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել երկրից դուրս գալ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս իր մոտ ունեցել է դատարանի համապատասխան թույլտվությունը։