
Բելառուսը և Իրանը պայմանագիր կստորագրեն ռազմավարական համագործակցության շուրջ

Բելառուսը և Իրանը պայմանավորվել են ռազմավարական համագործակցության շուրջ պայմանագիր կնքել: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին հայտնել է օգոստոսի 20-ին՝ ամփոփելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ անցկացված բանակցությունները: Այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը:
Բելառուսի ղեկավարն անցկացված բանակցությունները գնահատել է որպես բովանդակալից: Նրա խոսքով՝ կողմերը հասել են լավ արդյունքների, որոնք թույլ կտան դրական տեղաշարժեր կատարել երկկողմ փոխգործակցության ուղղությամբ:
«Այս տեղաշարժերի արդյունքը լավ կլինի, եթե մենք մոտ ժամանակներս, ինչպես պայմանավորվել ենք նախագահի հետ, պատրաստենք և ստորագրենք ռազմավարական համագործակցության պայմանագիր», – ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: