Բաժիններ՝

Բրիտանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո թրոմբային գոյացություններից մահացել է 7 մարդ

Միացյալ Թագավորությունում AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո յոթ մարդ մահացել է թրոմբային գոյացությունների հետևանքով: Ինչպես հաղորդում է Financial Times-ը, այս մասին հայտնել է Բրիտանիայի Դեղամիջոցների և առողջապահական արտադրանքների կարգավորող գործակալությունը (MHRA):

Գործակալությունը հայտնել է, որ պատվաստվելուց հետո ընդհանուր առմամբ 30 անձանց մոտ գրանցվել են թրոմբային գոյացություններ:

Այդուհանդերձ, MHRA-ից տեղեկացրել են, որ պատվաստվելու առավելությունները գերազանցում են հնարավոր կողմնակի ազդեցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930