Բաժիններ՝

Ռուս դերասանուհուն մահացած են գտել անտառում

Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Սոֆիա Շելմենկինան մոլորվել և մահացել է Նիժնի Նովգորոդ մարզի անտառում, հայտնել է «Рысь» որոնողական խումբը իր «ВКонтакте» էջում։

«Գտնվել է, մահացած է… Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում մահացածի հարազատներին և ընկերներին»,- ասվում է հրապարակման մեջ։

Որոնողական խմբի տվյալներով՝ Շելմենկինան օգոստոսի 7-ին գնացել է Սեմենովսկի շրջանի անտառ՝ հատապտուղներ հավաքելու և չի վերադարձել։ Անհետ կորած կնոջ որոնումները սկսվել են երկու օր անց, նրա մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 16-ին։

Նիժնի Նովգորոդի պետական ակադեմիական տիկնիկային թատրոնը, որտեղ նա աշխատել է 53 տարի, հաստատել է դերասանուհու մահվան լուրը։

Սոֆյա Շելմենկինան ծնվել է 1946 թվականին։ Նա ավարտել է Գորկու անվան թատերական դպրոցը (այժմ՝ Նիժնի Նովգորոդի պետական ակադեմիական տիկնիկային թատրոն) 1965 թվականին և աշխատել է Ստավրոպոլի տիկնիկային թատրոնում մինչև 1968 թվականը։ 1968 թվականին ընդունվել է Գորկու անվան տիկնիկային թատրոն, որտեղ աշխատել է իր ամբողջ կյանքում։ Նա խաղացել է քառասունից ավելի դերեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս