Ադրբեջանական «Socar»-ը նախատեսում է Թուրքիայում կատարել 7 մլրդ դոլարի ներդրում

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտնել է, որ ադրբեջանական «Socar» նավթագազային ընկերությունը նախատեսում է Թուրքիայում կատարել 7 մլրդ դոլարի ներդրում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Յըլմազը նշել է, որ «Socar»-ը Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է և ընդգծել է, որ ներդրումների ծավալը գերազանցել է 18 մլրդ դոլարը։

Թուրքիայի փոխնախագահն անդրադառնալով ադրբեջանական գազի Թուրքիայի տարածքով Սիրիա մատակարարմանը՝ նշել է, որ դա հնարավոր է դարձել Թուրքիայի և Ադրբեջանի միջև սերտ համագործակցության և համակարգման շնորհիվ։

Նա նաև հավելել է, որ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ոլորտում կապերի մեծացումը ռազմավարական նշանակության քայլ կլինի։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031