Այսօր Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացանք մեր հարցերի պատասխանները, որոնք կրկին լիովին պարզաբանելի չեն։ Պատասխանում մասնավորապես ասված է․
ՄԻՊ Արման Թաթոյանը, որը երեկվանից գտնվում էր Սյունիքի մարզում, այսօր Գորիսի համայնքապետի հետ եղել է Սև լճի հարակից տարածքում, դիտարկումներ է արել լճի այն հատվածներում, որտեղ երկու օր է՝ գտնվում են ադրբեջանցի զինվորականները, բնակիչների հետ քննարկել են խնդիրներն ու պատրաստվում են զեկույցներ ներկայացնել միջազգային կառույցներին:
Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին (հիշեցնենք, որ ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը):
ԱՄՆ-ի հրամանատարությունն այս շաբաթ իր զինծառայողներին դուրս է բերել ռազմաօդային ուժերի խոշոր ռազմակայանից, որը գտնվում է Աֆղանստանի հարավի Ղանդահարի նահանգում: Այդ մասին մայիսի 14-ին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այս նահանգում աֆղանական բանակի ներկայացուցիչ Խոջու Ալային։
Այսօր, մայիսի 14-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում է Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանը տեղյակ չէ, թե ինչ արդյունք են տվել ադրբեջանցիների հետ բանակցությունները, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ նրանք թողնելով իրենց դիրքերը՝ 3-4 կիլոմետր առաջ էին եկել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է պաղեստինցիներին նույն վճռականությամբ, ինչպես աջակցում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջանալու դեպքում տրամաբանական է, որ պետք է զբաղեցվեին բարձունքներ (բլուրներ, լեռներ), ապա ենթադրաբար հակառակորդը զբաղեցրել է Լերկասար լեռը (Дзагедзори Глух), որը գտնվում է Սև լճից 2-2,5 կմ հեռավորության վրա, կամ Ամլասեռ լեռը (խորհրդային տարիներին՝ անանուն), որը գտնվում է Սև լճից 3,5-3,8 կմ հեռավորության վրա։ Վերոնշյալ լեռներն ունեն ծովի մակարդակից գրեթե 3000մ բարձրություն։
ՀՀ իշխանությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ Սև լճի, Մեծ Իշխանասարի և Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և այն զավթելու կապակցությամբ։
Ազգային ժողովի խորհուրդը որոշել է այսօր՝ ժամը 18.00-ին, արտահերթ նիստ գումարել։
«Պարզ է չէ՞, որ հայկական կողմը կարող է այդ 250 հոգուն ոչնչացնել, հարց է, թե ի՞նչ է լինելու հետո»
ԵՊՀ դեկանները և տնօրենները հայտնում են, որ հրաժարվում են մասնակցելուց Սահմանադրական դատարանում վիճարկվող որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին:
ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարյովը ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բանակցային ներուժն արդյունավետ կօգտագործվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հայկական կողմը չի ուզեցել իր բոլոր «փամփուշտները» կրակել, մենք միանգամից ՀԱՊԿ-ից զորք չենք ուզում». Մարուքյան
Հանգիստ կարաք հանձնեք, մեկ ա ոչ մեկ ձեն չի հանելու, հիմա սաղ «ընտրություններով» են խառը դրա վախտը չկա:
«Նիկոլ Փաշինյանն ու իմքայլական տականքները 5 միլիարդի վնաս են պատճառել բանակին». Ազատամարտիկ
«Ադրբեջանը չի հանդարտվելու, եթե այս դեպքը հանդուրժվի». Էդմոն Մարուքյան
«Սասուն Միքայելյան, ո՞ւր է քո Սյունիքի զորքը. ԵԿՄ գոյություն չունի». ազատամարտիկ
Մայիսի 14-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Վերոնշյալի մասին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այսօր հղել է նաև ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին:
Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել եմ, որ այս կամ այն կերպ մենք հասնելու ենք հանգուցալուծման, որովհետև շատ հստակ է՝ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք, միանշանակ, ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը, պատրաստ ենք հանգիստ և հանդարտ իրավիճակում քննարկումներ անցկացնելուն։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սև լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ:
Առնվազն 12 մարդ է զոհվել, 20-ից ավելին տուժել Աֆղանստանի Քաբուլի նահանգում՝ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Հետաքրքիր է՝ ինչի չեն օգտվում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների համալսարանի ներուժից։ Հիմա պիտի տեղեկատվական դաշտը ողողված լիներ փաստարկներով, վերլուծական նյութերով, ճշգրիտ` պատմական քարտեզներով։
Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:
Այս իշխանությունները թող գնան, մեկ ուրիշը գա իշխանության, կառավարի, այսպես չի կարելի, նրանք իրենց իշխանությամբ են հետաքրքրվում, իսկ ժողովուրդը, երկիրը լքված են, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ գալիս:
Ավինյանը հուսով է, որ Սյունիքում վատ սցենարի սպասումները, այնուամենայնիվ, չեն իրականանա։
«Ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքների է գնում՝ հետապնդելով մի քանի նպատակ»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին միջադեպերին՝ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Ո՛չ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանի իրավիճակի հարցում: Այդ անհանգստությունը կիսել է նախագահ Պուտինը: Եվ նախագահ Պուտինը հատուկ նշել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր կետերն իրականացնելու անհրաժեշտության մասին: Առաջին հերթին այն կետը, որում խոսք է գնում հրադադարի անհրաժեշտության մասին»,-նշել է Պեսկովը: