ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից բացի՝ կարող են լինել նաև քաղաքական սպասումներ, գնահատականներ։
Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցով Կիևի և Մոսկվայի բանակցությունները շարունակվում են, սակայն տվյալ գոտում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, ինչը լուրջ հետևանքներ կարող է ունենալ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց շրջանառվող լուրերը, որ դուրս է եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։
Եվրամիության երկրների մեծ մասը համաձայն է ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 65-70 դոլար առավելագույն շեմ սահմանել, սակայն Լեհաստանը հանդես է գալիս մեկ բարելի դիմաց 30 դոլար առավելագույն շեմ սահմանելու օգտին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական, որ մինչև տարեվերջ կստորագրվի «խաղաղության պայմանագիրը», ասաց։
«Ես «եթե»-ով միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցերին չեմ պատասխանում, բայց բերեմ հստակ օրինակ։ Շատ ավելի բարդ իրավիճակի պարագայում՝ 2016 թվականին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից և հայկական կողմի հաղթանակից հետո, նույն թվականի հոկտեմբերին Երևանում Հայաստանի նախագահությամբ ընդունվեց հայտարարություն, որը պարունակում էր թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքը, թե՛ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի կարևորագույն պայմանավորվածությունները»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ գուցե Հայաստանի իշխանությունները շատ քայլեր չիրականացնեին ՀԱՊԿ-ի նկատմամբ, և այսօր կառույցն իրավիճակին պատշաճ արձագանքեր։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի Եվրոպական Միությունը ազատականացնի Հայաստանի քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ:
«Ռուսաստանի նախագահի հետ երեկ կայացած բանակցություններից մենք տեղեկություններ ստացանք, որ կարող ենք վերադառնալ Մեղրի-Հորադիզ-Սարդարակ-Երասխ-Օրդուբադ երկաթուղու վերագործարկման աշխատանքներին»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 5 տարի առաջ այսօր ստորագրվել է ՍԵՊԱ-ն (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) Հայաստանի և ԵՄ-ի միջև։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծեր, այդ թվում՝ «Հարկային օրենսգրքում»։
Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը` ՈւՂԻՂ
Հայաստանի Կառավարությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 100 միլիոն եվրո վարկ կվերցնի՝ պետական բյուջեի դեֆիցիտը փակելու համար։
Կարիք չկար չեղած տեղից աղմուկ հանել. ԱԱԾ փոխտնօրեն
Եթե գործակալներ չլինեն, հատուկ ծառայությունները ոչինչ չեն կարող անել. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պատգամավորների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Առանց գաղտնազերծվելու ոչնչացվելու է ԱԱԾ արխիվը, ինչո՞ւ. ընդդիմադիր պատգամավորները՝ իշխանությանը
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին, ԱԺ ամբիոնից հայտարարությամբ դիմեց հասարակական տարբեր գործիչների, ակտիվիստների, որոնք Հայաստանում տարիներ շարունակ խոսել են ԱԱԾ մարմինների հետ գաղտնի համագործակցած այդ գործակալական ցանցերի բացահայտման անհրաժեշտության մասին։
ԱԱԾ թղթերը պետք է գաղտանզերծեն, այնուհետև ոչնչացնեն. Վիլեն Գաբրիելյանը՝ Արծվիկ Մինասյանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 23-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:
Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցով Պետական պահպանության ծառայությունն առանձնացավ Ազգային անվտանգության ծառայությունից. այն կդառնա Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող մարմին։
«Կարծում եմ՝ թյուրըմբռնում կա այդ տեսակետից, թե նախագիծը վերաբերում է միայն կադրային քաղաքականությանը, բայց այն վերաբերում է նաև տեղեկատվության անվտանգության մասով ԱԱԾ լիազորությունների շրջանակին։ Այդ թվում՝ նախագիծը նաև վերաբերում է ԱԱԾ մարմինների մասին օրենքի 11-րդ հոդվածին, որը սահմանում է հակահետախուզական գործունեությունը»,- նշեց Վիլեն Գաբրիելյանը։
«Ձեր խոսքի մեջ չկար դրույթ, թե ինչի համար է այս փոփոխությունը»։ Ազգային ժողովի արտահերթ նիստում դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրին ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից 36 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում էր Կառավարության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստում անդրադառնալով ԱԱԾ-ի արխիվները ոչնչացնելու մասին հարցին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին․
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված հրատապ նիստ գումարելը․
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։
Կառավարության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։ Կառավարությունը ներկայացրեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որով առաջարկվում է օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: