ՀԱՊԿ-ից քաղաքական գնահատականները բավարար չեն եղել, ուստի փաստաթուղթը չի ստորագրվել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից բացի՝ կարող են լինել նաև քաղաքական սպասումներ, գնահատականներ։

«Այդ քաղաքական գնահատականը, քաղաքական տեքստը նույնպես բավարար չի եղել, դրա համար էլ որոշում է  կայացվել փաստաթուղթը չստորագրել։

Այսօր երրորդ երկրի զորքերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում, և ես չգիտեմ՝ ՀԱՊԿ երկրները դրա հետ ինչպես են մերվում կամ դա ինչպես են բացատրում կամ ինչպես են դրա շարունակությունը տեսնում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ ՀԱՊԿ-ից սպասելիքները չե՞ն արդարացել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ եթե արդարանային, ապա փաստաթուղթը կստորագրվեր։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս