«Փաշինյանը փաստացի ԱԺ ամբիոնից ասաց՝ ժողովուրդ ջան, ձեզ խաբել եմ». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական, որ մինչև տարեվերջ կստորագրվի «խաղաղության պայմանագիրը», ասաց։
«Ես մեկ վատ հատկանիշ ունեմ՝ երբեմն լուրջ եմ վերաբերվում Փաշինյանի խոսքերին։ Գուցե Հայաստանում միակն եմ այդպիսին մնացել, բայց երբեմն դրանց լուրջ եմ վերաբերվում։ ԱԺ լիագումար նիստերի դահլիճից Փաշինյանն ասաց, որ փաստացի ձախողված է խաղաղության օրակարգը։ Իր ասածը մի քիչ բացեմ՝ փաստացի ասաց՝ «սիրելի ժողովուրդ, հպարտ քաղաքացիներ, ես ձեզ խաբել եմ խաղաղության օրակարգով, խաբել եմ, որ ձայն ստանամ։ Խաբել ասել եմ՝ խաղաղություն եմ բերելու, Արցախի հակամարտությունը լուծելու եմ հիմնարար սկզբունքների հիման վրա, բայց խաբել եմ, որ ձայն ստանամ»։ Հետևաբար՝ մինչև տարվա վերջ այդ պայմանագիրը կստորագրվի՞, թե՞ չէ, կարծում եմ՝ արդեն պատասխանեցի»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում