Կառույցները նույնն են մնացել, փոխվել են մեզ ներկայացնող անհատները. Հայկ Մամիջանյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Ես «եթե»-ով միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցերին չեմ պատասխանում, բայց բերեմ հստակ օրինակ։ Շատ ավելի բարդ իրավիճակի պարագայում՝ 2016 թվականին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից և հայկական կողմի հաղթանակից հետո, նույն թվականի հոկտեմբերին Երևանում Հայաստանի նախագահությամբ ընդունվեց հայտարարություն, որը պարունակում էր թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքը, թե՛ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի կարևորագույն պայմանավորվածությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Միաժամանակ Հայկ Մամիջանյանն ասաց՝ թող որևէ մեկին չթվա, թե ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, բավարարված է ՀԱՊԿ-ի կամ որևէ միջազգային կառույցի վերաբերմունքով, սակայն դրա պատճառները սովոր է փնտրել այն մարդկանց մեջ, ովքեր ներկայացնում են երկիրն այդ կառույցներում։
«Կառույցները նույնն են մնացել, փոխվել են դրանցում մեզ ներկայացնող, կարելի է այսպես անվանել, անհատները»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում