Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի Եվրոպական Միությունը ազատականացնի Հայաստանի քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ:

Մարուքյանն այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման 5-րդ տարեդարձի առիթով արված հայտարարության մեջ:«Այսօր լրանում է EU CEPA համաձայնագրի 5 տարին (խմբ. Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված

գործընկերության համաձայնագիր): Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ: ՀՀ քաղաքացիները պետք է ԵՄ երկրներ ճամփորդեն առանց Շենգենյան վիզաների: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը: Գնդակը ԵՄ դաշտում է, որպեսզի այդ որոշումը օր առաջ կայացնեն: Հույս ունեմ, որ մեր գործադրած ջանքերի շնորհիվ 2023թ. կհասնենք նաև այդ կարևոր հանգրվանին»,- ասված է Մարուքյանի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930