Օջախն ընկած Է եղել 12 կիլոմետր խորության վրա։
Բարձրագույն դատական խորհուրդ դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները`էական կարգապահական խախտման հիմքով։
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը, տեղեկացնելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին, առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Նիստը շարունակվեց և նախագիծը ներկայացրեց Արդադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Նա պարզաբանեց, որ փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի հավելում՝ պաշտոնական դրույքաչափի 92 տոկոսի չափով։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց Կառավարության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Քրեական օրենսգրքի փոփոխությամբ դատախազը կկարողանա բողոքարկել բոլոր դատական ակտերը. Լևոն Բալյան
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանը մի շարք դրույթների վերաբերյալ հանդես եկավ առարկություններով՝ ընդգծելով, որ քննարկումները բավարար չափով չեն իրականացրել։
Չմոռանաք, որ «Бог не любит идиотов», և պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին, գաղտնի բանակցություններ վարող նիկոլին ու անվտանգության երաշխիք խոստացող եվրոպացուն: Նրանք բոլորն էլ հանգեցրել ու հանգեցնելուեն կոտորածների ու ողբերգական կորուստների:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Պետական գաղտնիքի մասին» և կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ չափազանց կարևորելով պետական գաղտնիքի պաշտպանության դերն ու նշանակությունը մեր անկախ պետականության զարգացման գործում, այդուհանդերձ նախագիծը եղած խնդիրներին ինտիտուցիոնալ լուծումներ չի տալիս։
Պետաիրավական հանձնաժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը
Ես լավ գիտեմ իմ լիազորությունները. դուք ժամանակի զգացողություն ունե՞ք. բանավեճ պատգամավորների միջև
ԱԱԾ տնօրենի տեղակալը նաև հավելեց, որ նախագծում կատարվել են մի շարք խմբագրական բնույթի փոփոխություններ։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:
Այսօր լրանում է Սումգայիթում հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության 35–րդ տարելիցը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈւՂԻՂ
Իտալիայի Կալաբրիայի մարզի ափերի մոտ փետրվարի 26-ին ներգաղթյալների տեղափոխող փայտե նավը բախվել է ժայռերին:
Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ, կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ:
Տեղի կունենան նաև հանդիպումներ մի շարք գործընկերների հետ:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈւՂԻՂ
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Անվտանգության խորհրդի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ։
2022 թվականին զգալիորեն աճել են Ռուսաստանից Վրաստան այցելությունների տեմպերը, այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության հետազոտության մեջ:
Եվրամիության ապաստանի հարցերով գործակալությունը հրապարակել է 2022-ին ԵՄ+ (ԵՄ 27 երկրներ գումարած Նորվեգիան ու Շվեյցարիան) երկրներ ապաստան ստանալու համար դիմումների վերաբերյալ տվյալները: Դրանցից պարզ է դարձել, որ ապաստան ստանալու դիմումներով առաջին տեղում են սիրիացիները՝ 132 հազար դիմումներով, երկրորդ տեղում են աֆղանները՝ 129 հազարով:
Կառավարությունը, Եվրասիական Զարգացման Բանկի և տարիներ առաջ Ամուլսարի հանքը շահագործելու թուլտվություն ստացած, բայց իշխանափոխությունից հետո իշխանությունների գործուն մասնակցությամբ այդ հնարավորությունից զրկված Լիդիան ընկերության հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր հանքի շահագործման վերաբերյալ։
Այս մասին ասվում է Իրանում ՀՀ դեսպանության հրապարակած հաղորդագրության մեջ։
Այժմ Ադրբեջանի համար բացառիկ հնարավորություն է ՀՀ-ում ունենալ այնպիսի իշխանություն, որը կլռի ոչ միայն ադրբեջանական տոտալ գրոհների, այնպես էլ նախորդ շրջանում Հայաստանի ու Արցախի ունեցած նշանակալի իրադարձությունների վերաբերյալ:
Առաջիկա հարյուր տարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաշտություն, առավել ևս համագործակցություն չի լինի։
Թուրքիայի իշխանությունները կառուցապատողների և կապալառուների ղեկավարների և աշխատակիցների շրջանում հայտնաբերել են կասկածյալների, որոնք կարող են պատասխանատու լինել երկրաշարժերի հետևանքով շենքերի փլուզման համար, նրանցից 188-ը ձերբակալվել է։ Այս մասին կիրակի հայտնել է Anadolu գործակալությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ճարտարապետ Միքայել Մկրտչյանն է:
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: