«Դատախազների աշխատավարձը կբարձրանա՝ դրույքաչափի 92 տոկոսի չափով». Արդարադատության փոխնախարար

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ այս նախագծից  առաջ հանձնաժողովը քննարկեց օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մեկ այլ նախագծի փաթեթ,  մասնավորապես՝  Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններին: Քննարկումն ու քվեարկությունն ավարտելուց հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և պատգամավոր Գեղամ Նազարյանը դուրս եկան հանձնաժողովի նիտերի սրահից։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դիմելով նրանց՝ ասաց, որ կարևոր նախագիծ են քննարկում, հանրային քննարկման կարիք չկա՞, ինչին ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ամեն ինչի կարիք էլ կա, ու հեռացան։

Նիստը շարունակվեց և նախագիծը ներկայացրեց Արդադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Նա պարզաբանեց, որ փոփոխությունների արդյունքում  դատախազներին կվճարվի հավելում՝ պաշտոնական դրույքաչափի 92 տոկոսի չափով։

«Այս առաջարկի հիմքում դրվել է դատախազների աշխատանքի բարձր ռիսկայնությունը, մասնագիտական որոշակի պահանջների ավելի պահանջ ներկայացնելը՝ մասնագիտական հմտությունների առումով։ Դատախազների պաշտոնն այս պահին ցածր վարձատրության պատճառով ոչ գրավիչ է՝ նաև ռիսկայնության տեսանկյունից։ Հետևաբար՝ ենթադրվում է, որ օրենսդրական փոփոխություն կատարելու արդյունքում կդառնա ավելի գրավիչ, չնայած ռիսկը չի պակասելու։ Նախատեսվում է ատեստավորման մեխանիզմ դնել դատախազության օրենքում, որն ապահովելու է ավելի որակյալ, բանիմաց և հմուտ մասնագետների ներգրավում, ինչին կնպաստի նաև բարձր վարձատրությունը։

Թե ինչո՞ւ է առաջարկվում հավելումների տարբերակով, վարձատրության փոփոխության չափերի այլ մեխանիզմների անարդյունավետությունը, օրինակ, վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը, համակարգային անհամաչափություն առաջացնել պետական պաշտոնի և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում»,- նշեց Լ. Բալյանը։

Կարդացեք նաև

Իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե այս պահին դատախազները որքա՞ն  աշխատավարձ են ստանում, փոխնախարարը հարցի պատասխանը ստույգ չգիտեր։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս