Մայրն ու հայրենիքը նույնն են. սրանք պատրաստ են մոր վրայով անցնել. Միքայել Մկրտչյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրը ճարտարապետ Միքայել Մկրտչյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

  • 2018թ. կային բողոքի օբյեկտիվ պատճառներ, և կար իրականացված «հանճարեղագույն» գործողություն՝ տեխնոլոգիաների մեծ գործիքակազմով: Հեղափոխություն անելու համար կիրառվեցին տեխնոլոգիաներ, մենք դարձանք փորձադաշտ:
  • Դու տեսնում ես, որ Հայաստանում 2018-ից իշխանության է եկել մի գործիք, որը եկել է քանդելու համար: Հիմա խրախճանք է ժանտախտի ժամանակ:
  • «Մայր հայրենիք» արտահայտությունը պատահական արտահայտություն չէ. ինձ համար մայրն ու հայրենիքը նույնն են: Նոր իշխանությունները բերել են մի գաղափարախոսություն, երբ պատրաստ են մոր վրայով անցնել:
  • Հոգևոր գրավիտացիայի վիճակ է. ընկնելը ավելի հեշտ է, քան բարձրանալը: Այսօր այս իշխանությունների կողմից ընկնելը խրախուսվում է:
  • Այսօր լյումպեն զանգվածը որոշող է:
  • Եղբայրս զոհվել է առաջին պատերազմի ժամանակ. ես չեմ թողել սրտաճմլիկ ցավակցություններ լինեն, ես հպարտ եմ եղբորովս մինչև այսօր:
  • Անկախության առաջին տարիներին ես ու շատ մտավորականներ խոսում էինք այն մասին, որ պետք է ունենալ ազգային ծրագիր:
  • Ազատասիրությունը վերջնական նպատակ չի կարող լինել. դա ինչ-որ բան անելու համար է պետք:
  • Թմրադեղերի տարածումը կատարվում է ներքին թողտվությամբ:
  • Բարեբախտաբար, կա մի ուրիշ երիտասարդություն, որն իսկապես սիրում է հայրենիքը:

  • Կամերային թատրոնը մի ներկայացում ուներ՝ «Господа! Мир рушится, но есть еще время жить и веселится!». այսօր Հայաստանում այդ  վիճակն է:
  • Հեղափոխությունների ժամանակ կանանց ներգրավումը պայմանավորված է նաև նրանով, որ պարապ կանայք ավելի շատ են, քան պարապ տղամարդիկ:
  • Տնային տնտեսուհիների ահռելի զանգված կա. սա լավ ռեսուրս է, որի միջոցով կարելի է ինչ-որ բան կազմակերպել, այդ իսկ պատճառով որպես գործիք՝ նրանց կոնկրետ կենտրոններ օգտագործում են կոնկրետ նպատակներով:
  • Էս վերջին՝ 44-օրյա պատերազմն ադրբեջանցիների կողմից մի տեսակ ղզիկ պատերազմ էր: Երբ դու թաքնվում ես բունկերում ու ինչ-որ բան ես ուղարկում, որը պտտվում է ու զինվորներին սպանում, չափանիշները փոխվում են: Զինվորի կերպարն է վերանում, կռվող զինվորի…
  • Իմ անկուշտ սերը մեր ինքնության նկատմամբ գալիս է իմ տատիկից, բայց ըստ երևույթին կա նաև անտատիկ մեծ զանգված:
  • Իշխանությունները սպասում են, որ մեկը հայտնի անեկդոտի ագռավի պես իրենց քարով կխփի, ու իրենք կընկնեն, բայց խփող չկա, ու դրանից նրանք ավելի են լկտիանում:
  • Հիմա այս իշխանություններն ավելի բաց ու ավելի շատ են թալանում երկրի բյուջեն:
  • Որ շենքի նկատմամբ ինչ-որ օլիգարխիկներ նկրտումներ ունենան՝ այդ շենքերն ազատելու կոնցեպտը կստեղծեն:
  • Կա գրպանի մտավորականություն, որ միշտ կա բոլոր իշխանությունների կողքին: Կա մի մտավորականություն, որը միշտ դեմ է: Մտավորականությունը չպետք է ծառայի ինչ-որ մեկի, այլ պետք է ծառայի արժեհամակարգին:
  • Կգա մի ժամանակ, երբ մարդիկ կհիշեն ոչ թե Հանրապետության հրապարակի պետական շենքերը, այլ ռեստորանները:
  • Ամեն ինչ արվում է՝ մեր ինքնությունը, հիշողությունը վերացնելու համար:

Կարդացեք նաև

  • Հիմա երկրում կատարվում է շինարարություն, որտեղ ճարտարապետ չկա:
  • Դպրոցներում ամենաչսիրած առարկան դարձել է «Հայ ժողովրդի պատմությունը», որովհետև այնպիսի դասագիրք է՝ չոր թվերով, որ զզվանք է առաջացնում: Սա հատուկ է արվում՝ պատմության նկատմամբ զզվանք առաջացնելու, մարդուն իր պատմությունից կտրելու համար:
  • Մենք մեր ժառանգության հետ հազվադեպ փնթի վերաբերվող ժողովուրդ ենք:
  • Չկա այնպիսի հիմնադրամ, որը ֆինանսավորի ազգային արժեքների տարածումը, իսկ գլոբալիստական գաղափարները տարածելու համար բազմաթիվ հիմնադրամներ պատրաստ են գումարներ տրամադրել:
  • Իշխանությանը միշտ հարմար են չխոսող, գրպանի մտավորականները. խնդիրը դրվում է այսպես՝ ի՞նչ է այս մարդու գինը:

  • Պետք է իշխանափոխություն լինի, և ես հավատում եմ, որ կարող ենք կարգի բերել եղածը:
  • Մշակութային, հոգևոր առումով մեզ ամենամոտ ժողովուրդը ռուսներն են: Ի՞նչ ենք անում մենք հիմա ռուսների հետ:
  • Եթե Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան լինի, մենք շատ արագ կվերանանք: Մեզ չեն վերացնի, պարզապես մենք կվերանանք. թուրքանալը շատ հեշտ է: Թուրքերը մեզ հետ նաև մարդաբանական խնդիր ունեն:
  • Ինձ նման լիքը մարդիկ կան, ովքեր պատրաստ են կանգնելու, բայց որտե՞ղ կանգնենք: Ես առաջ տանող տեսակ չեմ, ես ուզում եմ զինվոր լինել:
  • Ինչ կատարվում է Հայաստանում՝ չարի կռիվն է: Սատանան ուզում է Աստծուն ինչ-որ բան ապացուցել:

Տեսանյութեր

Լրահոս