«Պարո՛ն Մինասյան, երկու տարի է՝ սպասում էինք, ինչո՞ւ չէիք գալիս». Վլադիմիր Վարդանյան
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանը մի շարք դրույթների վերաբերյալ հանդես եկավ առարկություններով՝ ընդգծելով, որ քննարկումները բավարար չափով չեն իրականացրել։
Օրինակ, նոր փոփոխություններով, Դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է բողոքարկել այն դատական ակտերը, որոնք, իր կարծիքով, հիմնավոր չեն կամ ապօրինի են։ Վերադաս դատախազը անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծել դատախազների խումբ` դատախազության լիազորությունների իրականացումը հանձնարարելով մի քանի դատախազների, և նշանակել դատախազների խմբի ղեկավար: Հաջորդ դրույթով էլ, օրինակ, դատախազների խմբի ղեկավարը կոնկրետ գործով դատախազական լիազորություններն իրականացնելիս հանդիսանում է վերադաս դատախազ՝ դատախազների խմբի անդամների նկատմամբ: Դատախազների խմբի ղեկավարի և անդամի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
Սակայն Արծվիկ Մինասյանի առարկություններն այնքան էլ բարեհաճությամբ չընդունվեց հանձնաժողովում, իսկ ավելի վաղ նախագծի վերաբերյալ ներկայացրած առաջարկություններն էլ մերժվել էին: Այսօրվա նիստի ընթացքում էլ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դիմելով Արծվիկ Մինասյանին՝ ասաց.
«Պարո՛ն Մինասյան, երկու տարի է, ձեզ ոչ մեկը չէր տեսնում, երկու տարի է՝ ձեզ ուզում էինք ասել՝ կարո՞ղ է գաք նիստի, գործ անենք։ Հիմա եկել եք ու մեզ մեղադրում եք նրա մեջ, որ մենք բավարար չափով քննարկում չենք անում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում