Բաժիններ՝

Ինդոնեզիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում այսօր 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդել Է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 01:26-ին (Երևանի ժամանակով՝ 05:26-ին):

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սուլավեսի կղզու Պալու քաղաքից 101 կիլոմետր հեռավորության վրա։

Օջախն ընկած Է եղել 12 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով ժամը 12:30-ի դրությամբ երկրաշարժին հաջորդել է մեկ տասնյակից ավելի հետցնցում՝ 3.1-ից 4.3 մագնիտուդ հզորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս