2022-ին Ռուսաստանից Վրաստան 1,1 մլն այցելու է ժամանել. TI

2022 թվականին զգալիորեն աճել են Ռուսաստանից Վրաստան այցելությունների տեմպերը, այս մասին, ըստ aliq.ge-ի՝ նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության հետազոտության մեջ:

TI-ի փոխանցմամբ՝ 2022 թվականին Ռուսաստանից ընդհանուր առմամբ Վրաստան է ժամանել 1,1 մլն այցելու։ 2019 թվականի համեմատ՝ Ռուսաստանից այցելուների թիվը դեռ 26 տոկոսով պակաս է։

TI-ի հետազոտության համաձայն, 2022 թվականին ռուսաստանցի այցելուների տեսակարար կշիռը Վրաստան այցելողների ընդհանուր թվում կազմել է 20 տոկոս, ինչը 2 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։

Կազմակերպությունը նշում է, որ 2022 թվականին Ռուսաստանի քաղաքացիները վրացական բանկերում բացել են ավելի քան 60 հազար հաշիվ, իսկ նրանց ընթացիկ հաշիվներում և ավանդներում բաշխված գումարը 2021 թվականի համեմատ աճել է գրեթե 4 անգամ և հասել 2,8 մլրդ լարիի:

Ըստ TI-ի՝ ռուս այցելուների մի մասն իրականում ներգաղթյալներ են և երկար ժամանակով են հաստատվել Վրաստանում։

Տեսանյութեր

Լրահոս