Կասկածից վեր է, որ դատախազությունն էլ իր հերթին ժամանակ կձգի, իսկ այդ ընթացքում ապօրինի գույքի գործով նոր հետապնդումներ կիրականացվեն։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական անդամ երկրների ղեկավարներին:
Այցելուների, սննդի քանակի և սնվելու էնտուզիազմով երևանյան ֆուդքորտերը անմարդկային հակասության մեջ են մտնում Արցախում տարրական ուտելիքի կարիք ունեցող 30 հազար երեխաների, հղիների իրականության հետ։
Թել Ավիվում առնվազն 15 ցուցարար է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու և ոստիկանների վրա հարձակվելու կասկածանքով։
Ընդ որում` կապ չունի, թե հայտարարողը քաղաքական գործիչ է ներկայանում, մասնավոր ընկերության աշխատակից, թե շարքային տաքսիստ:
Ռուսաստանի ԿԸՀ-ն նախատեսում է արգելել աշխատակիցներին ծառայողական նպատակներով iPhone և iPad օգտագործել։
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները նախորդ շաբաթ նվազել են 708 հազար բարելով՝ հասնելով 457,42 մլն բարելի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարության ամենշաբաթյա զեկույցը:
Արմեն Աշոտյանը, ի դեպ, իր ներկայիս խցում կարող է Նիկոլ Փաշինյանին ուղղված երկտող թողնել, որը վերջինս կարդա արդեն «Բերդի հակառակ կողմում»։
Նախատեսված են համատեղ հրետանային հրաձգություններ։
Ադրբեջանի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին։
Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, Արցախի նախագահի ձևակերպմամբ՝ օրհասական, բայց նա այս պահին նստացույց է անում, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պետք է միջազգային հանրության և մամուլի ուշադրությունը հրավիրել Արցախի խնդրին:
«Շատ հավանական է, որ ամենաուշը 2026թ. վերջում իրավաբանորեն Հայաստան հասկացությունը չլինի: Ի՞նչ տարբերություն, թե այդ ընթացքում ինչ փաստաթուղթ կստորագրվի: Հիմա Դուք հիշո՞ւմ եք՝ 1914թ. ինչ թղթեր էին ստորագրել, որ 1915թ. Ցեղասպանությունը եղավ: Էս երկու տարին բնակչությունը տաշի-տուշի կանի, հետո հավասար իրավունքներով թուրքը փրթելու է»,- ասաց Հարություն Մեսրոբյանը:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Գառնիկ Դանիելյանը վստահեցնում է՝ ՀՅԴ-ն արտաքին ճակատում ակտիվ աշխատանքներ է տանում Արցախի և Հայաստանի համար ստեղծված այս ծանրագույն իրավիճակում՝ միևնույն ժամանակ փորձելով հասնել անհրաժեշտ լայն կոնսոլիդացիայի՝ Հայաստանի ներսում։
Շվեդիայի ոստիկանությունը բավարարել է Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան մոտ ցույց անցկացնելու հայտը։ Ակցիայի կազմակերպիչները մտադիր են այրել Իրաքի դրոշն ու Ղուրանը։ Կազմակերպվելիք միջոցառման մասին հաղորդագրություններից հետո Իրաքում կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է « ТАСС»-ը։
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական ներկայացող Վլադիմիր Պողոսյանն իր հարցազրույցների ժամանակ Շուշիի պաշտպանության, անկման վերաբերյալ պարբերաբար տարբեր տեղեկություններ է հայտնում: Մասնավորապես, այն, որ Զառիսլուի հատվածում ոչ թե ՊԲ ուժերն են եղել, այլ Արցախի ԱԱԾ-ի, Ոստիկանության՝ «ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Ղարաբաղում ենթարկվում են Նախագահին»: Հուլիսի 3-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, […]
Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց: Հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը որոշում է կայացրել Թուրքիայից ՌԴ ներմուծվող լոլիկի քվոտան 350․000 տոննայից դարձնել 500․000 տոննա։
Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Արցախը ապրում է հումանիտար ճգնաժամի մեջ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ բարոյական և արժեհամակարգային ճգնաժամի մեջ։
Այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանի պետական սահմանն ամենահաճախը հատել են ՌԴ քաղաքացիները։ Սա են վկայում Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալները։
Նիստի ընթացքում կքննարկվեն սևծովյան համաձայնագրի խզման հումանիտար հետևանքները։ Նշված համաձայնագիրը վերջին մեկ տարում թույլ է տվել Ուկրաինայից հացահատիկի անվտանգ արտահանումը Սև ծովով։
Հայկական կողմը հավատարիմ է շարունակելու իր ջանքերը հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ։ Հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Իմ դիտարկմամբ, 2020-ին տեղի ունեցածը կարծես կռվի ճանապարհով հողերի հանձնման գործընթաց էր: Կրկնում եմ՝ ստեղծվեց, այսպես ասած, բնական սցենար, թե չկարողացանք պահել, որի արդյունքում ունեցանք սա: Բայց, կրկնում եմ, իմ տպավորությամբ, այդ ամենը կազմակերպված քաոս էր, որը պիտի հանգեցներ այն արդյունքին, ինչը եղավ: Եվ եթե հաշվի առնենք հետպատերազմյան որոշ գործընթացներ, այս տեսակետն ավելի է ամրապնդվում»:
22 երկիր BRICS-ի անդամ դառնալու պաշտոնական հայտ է ներկայացրել։ Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին։
Ամերիկյան «DefenseNews» պարբերականը հրապարակել է ուսումնասիրություն՝ կապված Թուրքիայի պաշտպանական ռազմական արտադրանքի արտահանման հետ:
Գրիգորի Խաչատուրովին բանտում հավերժ չեն կարող պահել, իսկ իշխանությունների անբարոյական վարքագիծը հավերժ կդաջվի նրանց սերունդների վրա»:
2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիների կողմից հուլիսի 21-ին ժամը 19:00-ին Երևան քաղաքի Ա.Մյասնիկյանի անվան հրապարակում կազմակերպվելու է հավաք՝ ի պաշտպանություն Արցախի և մեր ժողովրդի իրավունքների: Բոլորին խնդրում եմ ակտիվորեն մասնակցել հավաքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Այս առաջարկությամբ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննային պաշտոնական նամակով դիմել են Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լոուրենս Պետելը և Սենատում համանուն խմբի նախագահ Ժիլբերտ Լյուկ Դեվինազը։
«Ո՞վ էր խանգարում նրանց դա անել անցյալ տարվա դեկտեմբերին, հունվարին,- 168.am-ի հետ զրույցում արձագանքեց քաղաքագետը՝ մանրամասնելով,- Փաստահավաք առաքելությունը պետք է փաստեր հավաքեր ադրբեջանական շրջափակման, մարդկության դեմ գործվող հանցագործություն մասին, բայց քանի որ Փաշինյանը համամասնակից է այդ գործություններին, չի դիմել: Այժմ՝ իր համար ընդամենն ալիբի է փորձում ստեղծել՝ թե այդ 7 ամիսներին սեփական փիառով չի զբաղվել, այլ Արցախի մասին է մտածել: Մինչդեռ ինքը համամասնակից է այդ իրավիճակին. իր խոսքերից հետո ամեն անգամ Արցախում իրավիճակը սրվել է, այսինքն՝ Ադրբեջանը դա համարել է քարտ-բլանշ:
Բաղդադում Շվեդիայի դեսպանատան անձնակազմը ցուցարարների ներխուժման ժամանակ չի տուժել։ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումը և շեշտել, որ Իրաքի իշխանությունները պարտավոր են պաշտպանել իրենց երկրում գործող դիվանագիտական առաքելությունները։ Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ևս դատապարտել է միջադեպը։