
Ճապոնական ծովում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի «Հյուսիս: Փոխգործակցություն-2023» զորավարժությունները

Ճապոնական ծովում մեկնարկել են «Հյուսիս: Փոխգործակցություն-2023» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Միջազգային ռազմական համագործակցության պլանին համապատասխան՝ հուլիսի 20-ից մինչև 23-ն ընկած ժամանակամիջոցում Ճապոնական ծովի ջրատարածքում անցկացվում են «Հյուսիս: Փոխգործակցություն-2023» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները», – մեջբերում է ТАСС-ը գերատեսչության հաղորդագրությունից։
ՌԴ ՊՆ-ում պարզաբանել են, որ համատեղ պրակտիկ գործողությունների ընթացքում կմշակվեն հակասուզանավային պայքարի հետ կապված խնդիրներ և ծովային մարտ, նավերի ծովային և օդային ուղեկցորդում, հաղորդակցությունների անվտանգության ապահովում Ճապոնական ծովի ջրային և օդային տարածությունում և այլն։ Նախատեսված են համատեղ հրետանային հրաձգություններ։
Գերատեսչությունում նշել են, որ զորավարժությունների հիմնական նպատակն է Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմածովային համագործակցության ամրապնդումը, կայունության և խաղաղության պահպանումն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: