«Գեներալ Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգելու իշխանական մոլուցքը որևէ կապ չունի իրավական գործընթացի հետ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու իշխանական մոլուցքը, բնականաբար, որևէ կապ չունի իրավական գործընթացի հետ և միայն պատռում են այն մարդկանց անբարոյական դիմակները, ովքեր համաձայնվել են Փաշինյանի հանցակիցը դառնալ:

Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կրկին հանդիպել եմ գեներալին, ով իրեն հատուկ սառնասրտությամբ է արձագանքում իշխանության կանխատեսելի քայլերին` ևս մեկ անգամ շեշտում, որ մինչև վերջ պաշտպանելու է իր սկզբունքներն ու դիրքորոշումը:

Գեներալի անհանգստությունը կապված է ոչ թե իր անազատության մեջ գտնվելու, այլ Հայաստանի ու Արցախի թուրքացման գործընթացներով:

Գրիգորի Խաչատուրովին բանտում հավերժ չեն կարող պահել, իսկ իշխանությունների անբարոյական վարքագիծը հավերժ կդաջվի նրանց սերունդների վրա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31