![](/banners/BeFunky-design.jpg)
Փաշինյանի ելույթը ցույց է տալիս ՀՀ-ի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին․ Ադրբեջանի ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2021/05/adrbejan-agn.jpg)
Ադրբեջանի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին։
«Այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին կառավարության նիստին իր ելույթում ևս մեկ անգամ ընդգծեց Լաչինի ճանապարհի վերաբերյալ վերջին 8 ամիսների ընթացքում իրենց կրկնած պնդումները՝ անդրադառնալով Բրյուսելում ղեկավարների մակարդակով հանդիպմանը, ցույց է տալիս Հայաստանի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին, որոնք վերջին շրջանում առաջ են գնում իրենց քաղաքական նպատակներով»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ հայկական կողմից «Աղդամ-Խանքենդի» ճանապարհի օգնագործման մերժումը վկայում է տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին հայտարարության «անհիմն լինելու և Ադրբեջանի տարածքում անօրինական գործունեությունը շարունակելու Հայաստանի մտադրության մասին»։
Ադրբեջանական կողմը նշել է, որ «շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմամբ ու հանդիսանում է բանակցային գործընթացի ակտիվ կողմ»։
«Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղությամբ, ապա պետք է հրաժարվի խաղաղության գործընթացին խոչընդոտող ջանքերից»,- ասված է Բաքվի հաղորդագրության մեջ։