«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, Էրդողանի ու Ալիևի կամակատա՞րը, միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Հայաստանն ու Արցախն ունեն երեք սպառնալիք՝ Էրդողան, Ալիև, Փաշինյան»,- Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ եթե Արցախում էթնիկ զտում տեղի ունենա, ապա միակ մեղավորը ռուսներն ու ադրբեջանցիներն են։
Գլուխդ պատին կտաս. Արծվիկ Մինասյանը’ ժողովրդի վրա կրակելու մասին հայտարարած իշխանությանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկից րոպեներ առաջ լրագրողների հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից, ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ինչ հայտարարում է, տեղի է ունենում ճիշտ հակառակը։
Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։
Հազարավոր քաղաքացիներ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՈՒՂԻՂ
«Եթե երկիրը կործանվում է և մենք կորցրել ենք Արցախը, ի՞նչ անենք։ Հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը և մնացած տարածքները։ Երբ երկիր ենք կորցնում, մի թե՞ պիտի մտածենք անձնականի մասին»,-եզրափակեց Դավիթ Շահնազարյանը։
ՀՀ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հավատ և ձգտում, զգալի ջանքեր է գործադրել այդ նպատակով, բայց, ավաղ, այդ գործում, ի դեմս Ադրբեջանի, չունի գործընկեր։ Այդ մասին X սոցցանցում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ուսանողները միանում են Հանրապետության հրապարակի հանրահավաքին
«Հաջող մեր հարազատ Մարտակերտ…». Մարտակերտի բնակչուհին լացելով հրաժեշտ է տալիս իր քաղաքին
Քաղաքացիները Հյուսիսային պողոտայում «դավաճան» վանկարկումներով ճանապարհեցին Գուրգեն Արսենյանին
#ՀԻՄԱ. ՉԵ՛Ս ՄԱՐՍԵԼՈՒ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ. ՈՒՂԻՂ
Նախապես զգուշացնում եմ, որ իմ էջերից հեռացվելու են ապատեղեկատվություն և վիրավորանք պարունակող բոլոր գրառումները։
Ռուբեն Մելիքյանը մի խումբ երիտասարդների հետ երթով գալիս է Հանրապետության հրապարակ
Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքական մեդիաները գրում են մոտ օրերին Սյունիքի համար զինված հակամարտության մեկնարկի մասին։ Խոսվում է «Զանգելան-Զանգեզուր» ուղղության մասին։
Նիկոլ Փաշինյանը չի վարանում ամեն անգամ կրկնել, թե կտրուկ բարձրացրել են ուսուցիչների աշխատավարձերը՝ 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ են տալիս։ Ընդհուպ՝ 500 հազար դրամից ավելի ստացող ուսուցիչ կա։ Այն դեպքում, երբ այդպիսի ուսուցիչներին մատների վրա կարելի է հաշվի։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, որտեղ սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԽ քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հ. Հաջիևի հետ՝ նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հանդիպումը:
ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։
Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել Լեռնային Ղարաբաղում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առկայության մասին կեղծ պնդումը:
Ներկայումս Երևանի հրապարակներում ՀՀ քաղաքացիներին՝ օրենքին հղում կատարելով, բերման ու բռնության են ենթարկում տարբեր համազգեստներ կրող սովորական հանցագործները, որոնք չեն կատարել ՀԱՆՑԱԳՈՐԾԻՆ մեկուսացնելու իրենց պարտականությունը՝ դրանով դառնալով նրա հանցակիցը։
Նոր երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյանի իր ալիքում գրում է. «Մի քանի տասնյակ Արցախի հայեր այս րոպեներին դուրս են գալիս Արցախից` իրենց հայրենիքից: Սա տարհանում չէ, սա բռնագաղթ է, որը արցախահայության ցեղաապանության մի մասն է: Հայաստանի այս մի հատվածի բռնագաղթը սկսվեց այսօր:
Երևանում մեկնարկած անհնազանդության ակցիաների մասնակից Տաթևիկ Վիրաբյանի՝ Տաթև Արցախին, նկատմամբ դատավոր Մանվել Շահվերդյանը կիրառեց 2 ամիս կալանք։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել ԼՂ-ից տեղահանվածների առաջին խումբը։ Այս մասին հայտնում է RT–ի Telegram ալիքը՝ տարածելով այս տեսանյութը։
Հիմա ուրիշ բան է պետք անել՝ ընդդիմության առաջնորդները, որոնք, ի դեպ, վաղուց են տագնապում երկրի կորստի վտանգի մասին, երկխոսության հրավիրեն իրշխանության ներկայացուցիչներին։ Խոսելու շատ բան կա։ Բայց հիմնական օրակարգը, իհարկե, Հայաստանի ու Արցախի ապագան են։
Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են հատուկ կառավարական խումբ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ մտնելու հետ կապված համապարփակ հարցերի լուծման համար, Politico-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Իհարկե, բողոքի ակցիաների մասնակիցներին այդ կալանքով չի լինում վախեցնել, նույնիսկ պայքարող երիտասարդների տրամադրությունները այդ փաստից չի ընկնում, ինչը լրջորեն անհանգստացնում է Նիկոլ-Մացո հրահանգը կատարող դատավորներին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին քննիչն այս պահին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։