
Այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու շանսերը շատ ավելի մեծ են. Հաջիև

Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են հատուկ կառավարական խումբ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմ մտնելու հետ կապված համապարփակ հարցերի լուծման համար, Politico-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ստեղծվել է կառավարության հատուկ աշխատանքային խումբ՝ 30 տարի «ինքնահռչակ անկախությունից» (չակերտները՝ Tert.am) հետո Լեռնային Ղարաբաղի և տասնյակ հազարավոր էթնիկ հայերի Ադրբեջանի կազմ մտնելու հետ կապված հումանիտար, տնտեսական և սոցիալական հարցերը լուծելու համար»,- ասել է նա:
«Ղարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին, բայց այժմ սա անցյալում է, այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու շանսերը շատ ավելի մեծ են»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։